Ղրիմի հանրաքվեն ու միացումը Ռուսաստանին ասես ավելի մեծ կրախ լինի հայ <պսեվդոարևմտամետների> համար քան ուկրաինացիների, որովհետև Ղրիմի իրադարձությունները հերթական անգամ հստակ ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածաշրջանում Արևմուտքը խոսքերից ու հայտարարություններից այն կողմ չի անցնում իր շահերը պաշտպանելու և իր շահերի պաշտպաններին օգնելու կամ օժանդակելու հարցում:
<Պսևդոարևմտամետնրը> հանդես գալով որպես ադեկվատ արտաքին քաղաքականության ջատագովներ այդպես էլ չկարողացան հասկանալ, որ ժամանակակից աշխարհը ի տարբերություն իրենց առաջնորդվում ա ոչ թե ուրիշների այլ իր սեփական շահերով, որտեղ որ իր շահերից բխում ա ռազմական գործողություններ, կիրառում են ուժ, որտեղ որ ատամները չի կտրում, լուռ համակերպվում են կատարված փաստի հետ ու առավելագույնը որ անում են անատամ ու անբովանդակ հայտրարություններն ու ժեստերն են:
Ղրիմի իրադարձությունները ակնհայտ կրախ են <պսևդոարևմտամետների> համար, որովհետև այժմ երբ վերջիններիս հարցնես, Ղարաբաղի խնդիր ունեցող Հայաստանին Արևմուտքը արևմտամետ արտաքին քաղաքականության վարելու դիմաց ինչ կարող է առաջարկել բացի դատարկ հայտարարություններից ու ոչինչ չտվող բանաձևերից, եթե արևմտամետ կուրսի պայմաններում, չկարողացավ անգամ որևէ օգնություն տրամադրել տարածքով եվրոպայի ամենամեծ երկրին <պսևդոարևմտամենտերը> ոչ մի պատասխան չեն կարողանալու տալ:

 

 

Կարեն Թովմասյան