Առավոտ լուսացավ ու էլի այս այլանդակության ու գարշանքի հետ ես ստպիված առերեսման գնում։ Կինոն սկսվում է, երբ մտնում ես որևէ լրատվական կայք ու աչքի պոզով փորձում քեզ ինչ որ օգտակար բան գտնել, բայց ի՞նչ ես տեսնում, որ դու հայտվել ես մի այլ մոլորակում, ու դա լրատվական չէ՝ այլ հայհոյանքների ու անեծքների շտեմարան։
Բոլորը գործում են փողշաղկապված և ջանասիրաբար իրականացնում են՝ սևացնելու, փչացնելու, վարկաբեկելու, ջարդելու ու փշրելու ծրագիր։ Ու այս ամենը կատարվում է մի երկրում, որտեղ հազիվ երեք միլիոն մարդ է ապրում։
Առաջին հայացքից միգուցե կարող է նորմալ թվալ ու վտանգավոր ոչինչ զգացնել չտալ,սակայն այս ամենը իրականցվում է շատ կոնկրետ քայլերով ու կոդերով․
«Ես կեղտոտված եմ ու փչացած և արյունոտ ձեռքերով հնարավորինս շատ մարդու կոտրելով, փչացնելով ու կեղտոտելով՝ գաղջ մթնոլորտ եմ ապահովում ու փորձում մեկ օրով ավելի երկարացնել բռնազավթած իշխանությունը» և այս պարզ հաշվարկն է իրականացնում Բաղրամյան 26֊ը:
Հ․Գ․ Ով ինչ արեց ու ով ինչ է անում՝ դա ինձ բացարձակ չի հետաքրում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այս երկրի ապագայի միակ լույսը՝ սերժիկի հեռացումն է ու ով այս թեմա շրջանցեց՝ փորձելով մանր֊մունր կապիկություններով շեղի բոլորի ուշադրությունը՝ այդ լրավամիջոցը, այդ լրագրող կոնկրետ ՀՀ պետականության դեմ դավաճանություն է գործում։
Գուրգեն Ասատրյան