Երիտասարդ տղամարդը' Չինաստանի Սիչուան մարզից, առաջացրել է իր հայրենակիցների զայրույթը, այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին լուսանկարները, որոնցում երևում էր հոր դաժան վերաբերմունքն իր մանկահասակ աղջկա հետ: Լուսանկարներն արվել էին խանութի պատահական հաճախորդներից մեկի կողմից' հեռախոսի օգնությամբ: Երբ լուսանկարները դարձան հրապարակային, չին հասարակությունը զայրացավ և իր վրդովմունքն ուզեց արտահայտել տարբեր միջոցներով: Իսկ իրականում մեղավո՞ր էր հայրը, թե՞ ոչ:
1. Ինչպես պարզվել է, տղամարդը, ով պատկերված է լուսանկարներում, այդպես է վարվել իր դստեր հետ, քանի որ աղջիկը հրաժարվել է հագնել պիջակը ցուրտ եղանակին, քանի որ այն փոքրիկին դուր չի եկել: Տղամարդը երկար ժամանակ փորձել է համոզել աղջկան հագցնել, բայց քմահաճ աղջիկը հրաժարվել է հոր պահանջը կատարելուց:
2. Ի վերջո, տղամարդու համբերությունը սպառվել է, և նա չնայած ցուրտ եղանակին, սկսել է հանել աղջկա վերնազգեստը, ապա նրան քարշ տվել դեպի մայթը:
3. Մի՞թե հայրը սադիստ է: Weibo-ի չին օգտատերերի մեծ մասը կարծում է, որ փոքրիկ աղջկա հայրը պետք է պատասխանատվության ենթարկվի' երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Սակայն, հայրն ունի նաև պաշտպաններ: Օգտատերերից մեկը հայտնել է, որ նկարում հայտնված տղամարդը պարզապես կորցրել է իր հավասարակշռությունը և համբերությունը, քանի որ փոքրիկ աղջիկը ժամեր շարունակ հունից հանել է նրան:
4. Ըստ հարևանների' այդ հայրը երբեք ձեռք չի բարձրացրել իր դստեր վրա և շատ էր փչացրել նրան' անելով փոքրիկի ցանկացած պահանջ և կամակորություն: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է երեխայի վարքագիծը հունից հանել և զայրացրել հորը: Այս միջադեպի մասին հայտնել են տեղի ոստիկանությանը, սակայն իրավապահները չեն պատժել հորը, քանի որ նրանք չեն գտել բավարար հիմքերը: