Ֆոտոշոփ է սա, թե ոչ: Երբեմն դժվար է հավատալ աչքերին' նայելով այս կամ այն լուսանկարին, իսկ հետո պարզվում է, որ այն, ինչ տեղի է ունենում լուսանկարում, միանգամայն համապատասխանում է իրականությանը, քանզի մեր աշխարհն այնքան բազմազան է և զարմանալի:
Ներկայացնում ենք ձեզ մի քանի լուսանկար, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ցնցել են ողջ աշխարհն ու համացանցը:
1. Շնաձուկ, որը հետապնդում է լաստանավը
2005 թվականի սեպտեմբերին «Africa Geographic» ամսագրում հրապարակվեցին Հարավային Աֆրիկայի ափին գտնվող մեծ, սպիտակ շնաձկների նկարներ: Նրանց թվում էր նաև այս նկարը, որտեղ 4 մետր երկարությամբ շնաձուկը հետապնդում է նավակին:
2. Վարդագույն դելֆինը
2004 թվականի հունիսին համացանցում է հայտնվել վարդագույն ալբինոս դելֆինի նկարները, որը լողում էր լճի երկայնքով: Լուսանկարներն արվել են կապիտան Էրիկ Ռուի կողմից:
3. Պիթոնը, որը ջրից հանում է կենգուրուին
Այս յուրօրինակ լուսանկարը ցուցադրվել է 2005 թվականին Հյուսիսային Ավստրալիայում՝ ABC հեռուստաալիքի հաղորդաշարներից մեկի ընթացքում: Խոշոր պիթոնը փորձում է ջրից դուրս հանել կենգուրուի դիակը: Շատերը կարծում էին, որ այս լուսանկարում ոչ թե կենգուրու է այլ՝ կով:
4. Ծառերը' ալյումինե գործարանի վթարից հետո
Հունգարիայի ալյումինե գործարանի անտառը վթարից հետո. նկարում հստակ երևում են վթարի արդյունքում «կարմիր ցեխի» մեջ կորած ծառերը:
5. Դեպի Նյու Յորքի երկվորյակ շենքերը թռչող ինքնաթիռը՝ 11.09.01
2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Այդ օրն առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհային 4 օդանավ էր առևանգել, որոնցից երկուսն ուղղել էր նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը' ընկել Փենսիլվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը:
6. Կոկորդիլոսը' եղջերուն բերանին. ԱՄՆ Լուիզիանա
2004 թվականին համացանցում հայտնվեց կոկորդիլոսի լուսանկար, որը լողում էր Կրոսս լճի երկայնքով' բերանին եղջերուի դիակ:
7. Հրդեհ Բիտտերրուտի Ազգային այգում
2000 թվականին ԱՄՆ տեղի ունեցավ աղետալի հրդեհ: 2000 թվականի օգոստոս 6-ին, միևնույն ժամանակահատվածում Բիտտերրուտի Ազգային այգում բռնկվեց մի քանի հրդեհ: Հրշեջ Ջոն Մակկոլգան այդ ընթացքում հասցրեց անմահացնել «բնության հաշվեհարդարի» յուրօրինակ պատկերները:
8. Սև եղջերու
Հազվագյուտ սև եղջերուի լուսանկարը հայտնվել է համացանցում 2010 թվականին: Այս լուսանկարի հեղինակը Ռիչարդ Բուկուան է:
9. « Գույնզգույն երկվրոյակներ»
2006 թվականի փետրվարին մի շարք բրիտանական թերթեր հայտնեցին իրենց ընթերցողներին տարբեր ռասսայական պատկանելություն ունեցող «Գույնզգույն երկվորյակներ» մասին: Նրանց ծնողները նույնպես ունեին տարբեր ռասսայական պատկանելություն: Նմանատիպ երկվորյակների ծնունդ աշխարհում չափազանց հազվադեպ է հանդիպում: Ըստ Daily Mail-ի' «Գույնզգույն երկվորյակներ» կարող են ունենալ միլիոնից մեկ ընտանիք:
10. Ընկերասեր շնաձուկը
2009 -ին լուսանկարիչ Մարկո Կերդալը Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում ստեղծեց անհավատալի նկարներ: Սա Մարկոյի առավել հայտնի լուսանկարներից մեկն է: Նա հաջողությամբ ֆիքսել է պահը, երբ իր օգնականներից մեկը փորձեց սեղմել և ողջագուրվել հսկայական կետի հետ:
11. Հսկայական ալիքը մոտենում է ափին
Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած ցունամիի ընթացքում ծովի ալիքի գեղեցիկ և սարսափելի խաղն է ներկայացնում այս լուսանկարը:
12. Այծերը պատնեշի վրա
2010 թվականի սեպտեմբերին, համացանցում հայտնվեցին մի շարք նկարներ, որտեղ ոչխարների հոտը «կախվել էր» Բուֆապո Բիլի պատնեշից, որը գտնվում է Վայոմինգի նահանգում: Բազմաթիվ բանավեճերի և քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ այս ինքնատիպ միջոցով կենդանիները փորձում էին հագեցնել իրենց' աղի պակասը՝ լիզելով աղեպատ քարերը:
13.Մերկ ծառը
Ողջ համացանցը ցնցվել այս լուսանկարից: Հեղինակը պնդում է, որ ծառը հարվածվել է կայծակից և ծառը մերկացել է՝ հանելով կեղևն ու տերևները: