Գարեգին Նժդեհ կինոյի մասին
Մեկն ասում է ահավոր էր, մյուսն ասում է հուզվել էի, դաժե լաց եմ եղել, ու տենց շարունակ,մյուսը թե բա խայտառակ եղանք, ու դուք դա անվանում եք արվեստի գործ, մյուսն էլ , թե բա սրա մասին պտի շարադրություն գրել տալ երեխեքին
Չգիտես ինչի սաղ Քեշիշյանից ու իրա թիմից նենց լուրջ ակնկալիքներ ունեն, պրոֆեսսիոնալ կինոաշխարհը երևի էտքան սրտատրոփ չի սպասում, որ Բերտոլուչին ճգնաժամից դուրս գա, ինչքան մենք նրան, որ մեր պետությունը ազգի բոլոր շերտերի քիմքին համապատասխան համար արվեստի գործ նկարի.սովետական իներցիայի դասական օրինակ, երբ պետությունն ընկալվում է որպես լուսավորիչ ու մշակույթ թելադրող
Հրաչ Քեշիշյանը Ջիմ Ջառմուշ կամ Տառանտինո չի, ու եթե նույնիսկ ինքը ուզենա Նժդեհի, Սաքունցի, Րաֆֆու, Սերժի, Լևոնի, Ռեմբոյի, Ջուսի մասին ամենաազնիվ մղումներից ելնելով ամենաարդար ֆիլմը նկարել, իրա մոտ չի ստացվելու էն ինչ մենք ենք էս երկու ամիս իրանից դաբիտ անելով պահանջում, այսինքն արվեստի նենց փառահեղ գործ, որից ամբողջ ազգովի կլուսավորվենք ու որը բոլորին կգոհացնի , չի լինելու նման բան, էտ մարդն արվեստագետ չի , արհեստավոր է ՝միջին կարգի հաջողակ արհեստավոր. արհեստավորից արվեստ չեն պահանջում
Հ.Գ. Ֆիլմը չեմ գնացել նայելու՝տեղական արտադրության ֆիլմերին սովորաբար փող չեմ տալիս , եթե հեռուստատեսությամբ ցույց տան կնայեմ