Այն ողորմելիորեն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է այն ներկայացնել նյութապաշտական կարճատես գիտությունը: Նա գրեթե ամենակարող է, երբ գիտակցում է, թե իր մեջ թաքուն ուժերի մի ամբողջ ծով կա, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ մարդը:

Դու ավելի ուժեղ ես, քան կարող ես երևակայել և զգալ քեզ:
Դու օժտված ես անսպառ հոգեկան ուժով, որոնց մեծագույն մասը շարունակում է մնալ քնած վիճակի մեջ անօգտագործելի:

Քեզ տրված ներքին ուժերի բերումով, դու գրեթե ամենակարող ես, հրաշագործ, եթե վստահելով քո ներքին մարդուն, նրա ուժերից օգտվես միայն բարձր նպատակների համար:

 

Գարեգին ՆԺԴԵՀ