Որոշ լուսանկարներ տարբերվում են իրենց յուրօրինակությամբ: Եթե ուշադիր նայեք դրանց, ապա կնկատեք այնպիսի բաներ, որոնք առաջին հայացքից աննկատ են:
Արդյունքում դրանք արմատապես փոխում են ձեր պատկերացումը այդ նկարի մասին:
Այս նկարը հենց այդպիսինն է: Ոչ, սա որսից մի դրվագ չէ, երբ ռետրիվերը տիրոջն է բերում խփված բադին: Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ բադը ողջ է, իսկ շունը նրան շատ զգույշ է բռնել: Բանն այն է, որ նրանք այդ պահին արդեն 2 տարվա իսկական ընկերներ էին:
Հեռավոր 1947 թ.-ին, լուսանկարիչը տուն է բերում մի բադիկի, որը շատ կարճ ժամանակում դառնում է ընտանիքի սիրելին, իսկ ընտանի շունը, առավել ևս, նրան վերցրեց իր խնամքի տակ և դաստիարակեց: Երբ բադիկը կազդուրվեց, տերը նրան տարավ լճի մոտ, որպեսզի նա կարողան լողալ մյուս վայրի բադերի հետ, բայց ռետրիվերը լրիվ այլ կարծիքի էր այս հարցի շուրջ. նա իր սիրելիի հետևից վայրկյանապես ցատկեց ջուրը և նրան ցամաք հանեց: Ահա և լուսանկարի ողջ պատմությունը: