Երեկոյան ժամը 22-ից մինչև առավոտյան 6-ը հեռուստատեսությամբ թունդ ոգելից խմիչքի գովազդ թույլատրող օրինագծերի ընդունումը ոչ միայն ստվերային գումարներին տեր կանգնելու խնդիր է լուծում, այլև նշանակում է վատ նախադեպի հաղթահարում, երբ ԱԺ հհկականները հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ գործադիրը բացասական եզրակացություն տվեց դրան, ինչը խիստ ծանր էր տարել վարչապետը: Սակայն խնդիրը լուծվեց ոչ թե կոնսեսուսով, այլ խորհրդարանական հհկականների հաղթանակով, քանի որ կառավարությունն այս անգամ արձանագրել է, որ որևէ սկզբունքային առարկություն չունի նախագծերի վերաբերյալ:

 

Վախթանգ Սիրադեղյան