Ջերմացնող նյութերը (լյուբրիկանտները) ամենալավ վաճառվող սեքս պարագաներից են: Եվ սա պատահական չէ. նախերգանքի ժամանակ ցանկացած ջերմություն հաճելի է: He Comes Next գրքի հեղինակ դոկտոր Յան Քերները բացատրում է. «Երբ գրգռված ես, մարմինդ ավելի զգայուն է դառնում հպումների նկատմամբ: Իսկ ջերմությունը, լինի դա լյուբրիկանտի, թե նույնիսկ քո շնչառության արդյունք, բազմապատկում է այդ զգայունությունը»: Որպեսզի օգնենք քեզ այս տեղեկությունն արդյունավետ օգտագործելու հարցում, կազմել ենք տղամարդու մարմնի «ջերմային» քարտեզ՝ առանձնացնելով բոլոր այն գոտիները, որոնք ջերմության նկատմամբ ամենաընկալունակն են: Ապա փորձագետներին խնդրել ենք ասել, թե ինչպիսի հպումներն են այդ մասերում տալիս ամենամեծ արդյունքը:
Ոտնաթաթեր
Ահա մի զարմանալի քայլ, որը տղամարդուն միանգամից կտրամադրի սեքսի. նրա գուլպաները դիր միկրոալիքային վառարանի մեջ և տաքացրու մոտ 20 վայրկյան, ապա հագցրու դրանք նրա ոտքերին և մի քանի անգամ սեղմիր նրա ոտնաթաթերն այնպես, որ ջերմությունն իսկապես «ներծծվի» նրա մաշկի մեջ: Սա մի փոքր տարօրինակ է հնչում, սակայն տղամարդու ոտնաթաթերի և սեռական օրգանների միջև նյարդաբանական կապ գոյություն ունի. ուղեղի այն հատվածը, որը գրանցում է ոտնաթաթերի զգայական ազդակները, գտնվում է անմիջապես այն հատվածի կողքին, որը վերահսկում է նրա առնանդամը: Գուլպաները նրան դրախտային զգացումներ կպարգևեն... դրանք նաև նրան կլցնեն էրոտիկ էներգիայով ու տարփանքով:
Առնանդամ
Քո բերանը' նրա առնանդամի շուրջ. սա նրա սիրելի գործողությունների շարքում ամենավերին հորիզոնականում է: Ցանկանո՞ւմ ես բազմապատկել զգացողությունները. տա՛ք բերան նրա առնանդամի շուրջ: Եթե դու բերանումդ պահես մի քիչ տաք թեյ կամ ջուր՝ նախքան տղամարդուն օրալ հաճույք պատճառելը, նրա առնանդամը շատ ավելի պիրկ ու գրգռված կդառնա, քանի որ արյունը ձգտում է դեպի մարմնի այն հատվածները, որոնք տաք են (և խուսափում է սառը մասերից. սա է պատճառը, որ առնանդամը ցուրտ եղանակին փոքրանում է): Րոպեն մեկ ընդմիջում տուր՝ բերանդ հեղուկ առնելու համար. միայն թե այդ ընթացքում մի ձեռքդ պահիր նրա անդամի վրա, որպեսզի չկորցնես կոնտակտը:
Կրծքավանդակ
Տղամարդու կրծքավանդակի մկանների շուրջ նյարդերի տարբեր խտացումներ կան: Կրծքավանդակի արտաքին մասը քիչ նյարդեր ունի և կարող է դիմանալ բարձր ջերմության, իսկ պտուկները հազարավոր նյարդեր ունեն և այսպիսով՝ ոչ այնքան շատ ջերմության կարիք: Եթե դու ջերմացնող գել քսես նրա կրծքավանդակին և շփես այն, կկարողանաս վերահսկել ջերմաստիճանը: Որքան ավելի ինտենսիվորեն դու շփես, այնքան գելն ավելի կտաքանա (այն ակտիվանում է մարմնի ջերմության և ճնշում կիրառելու արդյունքում), իսկ եթե թուլացնես ճնշումը, տեղի կունենա հակառակը: Լայն շրջաններ գծելով' մերսիր տղամարդու կրծքամկանների արտաքին եզրերը' մատներով մոտենալով նրա պտուկներից յուրաքանչյուրին: Նախ՝ օգտագործիր ամուր հպումներ, իսկ հետո՝ գլխավոր թիրախին մոտենալիս, մեղմացրու շարժումներդ:
Որովայնի ստորին հատված
Տղամարդու փորի մկաններից արյունը հոսում է ուղիղ դեպի նրա սեռական օրգաններ: Նրա պորտի անմիջապես ներքևի հատվածը տաքացնելով՝ դու վայրկենապես կմեծացնես դեպի «հարավ» գնացող արյան ծավալը, ինչը նրան հաճույք կպատճառի և կհանգեցնի ավելի պիրկ էրեկցիայի: Այդ պատճառով էլ արժե նախերգանքը սկսել այս հատվածից՝ նախքան այլ գոտիներին անցնելը: Երեսսրբիչը թրջիր տաք ջրով և մեղմորեն սահեցրու նրա պորտից մինչև այն հատվածը, որտեղ սկսվում է նրա ամոթույքի մազածածկույթը, և հետ բարձրացիր: Խոնավ ջերմության և փոքր-ինչ խավոտ գործվածքի համադրությունն անսպասելի է և էլ ավելի գրգռող:
Ամորձիներ
Նրա ամորձիների հետ զգույշ պետք է լինել. երբ նա գրգռված է, դրանք սովորականից ավելի զգայուն են: Եվ եթե չափից դուրս ջերմությունը կարող է անհարմարություն պարգևել, չափավորը նրան կստիպի ցած գլորել քեզ' անմիջապես գլխավոր իրադարձությանն անցնելու համար: Լայն բացիր բերանդ և խոր շնչիր ամորձիների վրա՝ առանձին-առանձին: Սակայն զգույշ փչելիս. բաց բերանը տաք օդ է արձակում, մինչդեռ սեղմված շուրթերը սառը օդ են փչում, իսկ դա հակառակ ազդեցությունը կունենա:
Ականջներ
Ականջները խոշոր էրոգեն գոտի են՝ նյարդային վերջավորությունների կուտակման և այն բանի շնորհիվ, որ գրգռված ժամանակ արյունը հոսում է դեպի այդ գոտի: Այս հանգամանքը մեծացնում է ջերմության նկատմամբ դրանց զգայնությունը: Ոտքերով փաթաթվիր նրա մեջքին, ցած հակվիր և նրա բլթակներից մեկն առ ատամներիդ մեջ՝ շուրթերդ ամուր սեղմելով դրա շուրջ: Միջին հաշվով քո բերանում 37 աստիճան է. այնպես որ, դու հաստատ կջերմացնես տղամարդուդ:
Ազդրերի ներքին հատված
Երբ արյունը հոսում է դեպի նրա առնանդամի փողը, ավելացած մասը տեղավորվում է նրա ազդրերի հատվածում: Այս պատճառով այդ հատվածը գրեթե նույնքան ընկալունակ է ջերմության նկատմամբ, որքան նրա առնանդամը: Պառկիր կողքի վրա և համբուրվելիս մի ոտքդ տեղավորիր նրա ազդրերի արանքում այնպես, ասես նրա ազդրերը «սենդվիչ» են ստեղծում քո ոտքի շուրջ, և ոտքդ դանդաղ հետ ու առաջ շարժիր: Կիրառիր այս շարժումն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ ես մերձեցման: Արդյունքում՝ այնպիսի թեժ «կրակ» կառաջանա, որն անհնար կդարձնի ինքն իրեն զսպելը:
Պարանոց
Մաշկի և արյան մեծ հոսքի համադրությունը, շնորհիվ այդ հատվածով անցնող մեծ արտերիաների (քներակ կամ շնչերակ՞՞), այս հատվածը ջերմության նկատմամբ գերզգայուն է դարձնում: Բայց քանի որ դա այդքան զգայուն գոտի է, չպետք է չափն անցնել: Լեզվիդ ջերմաստիճանը կատարյալ է. այն թեթևակի տաք է անգամ երբ բերանիցդ դուրս է: Նրան խոր համբույր պարգևելուց հետո անցիր նրա կոկորդին և ցած սահիր նրա պարանոցով՝ մինչև անրակոսկրի կենտրոնը: Այդ փոքրիկ V-ն ևս շատ զգայուն կետ է, քանի որ մաշկն այդ հատվածում էլ ավելի բարակ է: Ուստի այդ հատվածում փոքր-ինչ երկարաձգիր համբույրներդ:
Ողնաշար
Ողնաշարի նյարդն ուղղակիորեն կապված է նրա առնանդամի հետ, ուստի երբ տաքացնում ես այն, ջերմությունն ուղղվում է նրա «գործիքին»: Բացի այդ, ողնաշարի երկու կողմերով դեպի ցած իջնող նյարդային համակարգը, երբ այն տաքացած է, գրգռման ուղերձներ է հղում ուղեղին՝ հրահանգելով արյուն մղել նրա «գործիքին» և արագացնելով սրտի բաբախյունը: Թեժացրու նրա կիրքը՝ բորբոքելով ոչ միայն նրա մարմինը, այլև երևակայությունը. ստինքներդ վերուվար սահեցրում նրա ողնաշարի երկայնքով (մինչ այդ մի քիչ գել օգտագործիր, որպեսզի դրանք սահուն լինեն): Մարմնիդ տաքությունը կջերմացնի նրան, և այն էլ' ինչպես...
Հետույք
Մերսումը զգայական նրբերանգ կներմուծի, բացի այդ՝ կթուլացնի, քանի որ նստատեղի մկանները հսկայական լարվածություն են պարփակում: Երբ երկուսդ էլ կանգնած եք, սկսիր համբուրել նրան: Միևնույն ժամանակ նրա թիկունքում շփելով տաքացրու ձեռքերդ, հետո մատներիդ ծայրերով սեղմող շարժումներով մերսիր նրա ազդրերի վերևի հատվածը, վեր բարձրացիր մինչև պոչուկ: Չմոռանաս ժամանակ առ ժամանակ շփել ձեռքերդ, որպեսզի դրանք պահպանեն ճիշտ ջերմաստիճանը: Ջերմությունն աննկարագրելի զգացողություններ կառաջացնի և միևնույն ժամանակ կթուլացնի պիրկ կետերը: