Զարմացած եմ ՀԱԿ պատգամավոր Գ.Ջհանգիրյանի պահվածքից: Մարդը չգիտի թե ինչ է «ֆեյքը» (նաև լայքը, ստատուսը...) և ֆեյսբուքում էլ գրանցված չէ, սակայն ստորագրում է այնպիսի օրինագծի տակ, որ կարող է սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը, ինչ մասին բազմաթիվ հրապարակումներ են արդեն առկա (Ժամանակ): Հետո էլ ասում է, որ եթե գործընկերներից ճշտի, որ իրոք այդպես է՝ անպայման ետ կվերցնի իր ստորագրությունը: Մարդ Աստծո, ճշտեիր ու նոր դնեիր քո ստորագրությունը՝ դա էլ հո... Եթե նման իրավիճակ լիներ ԲՀԿ-ի և կամ նույնիսկ ՀՅԴ-ի առումով, ապա այնքան էլ շատ չէի զարմանա՝ մեկն «այլընտրանք» է, մյուսը՝ չկողմնորոշված: Բայց որ ՀԱԿ խմբակցության անդամն է նման քայլ կատարում՝ մնում եմ զարմացած: ՀԳ. Անկեղծ՝ հեչ էլ զարմացած չեմ, եթե Ծառուկյանին ես դարձնում ընդդիմության առաջնորդ, ապա նման օրինագծի տակ ստորագրելն արդեն մի մեծ բան չի թվում:
Վախթանգ Սիրադեղյան