Եթե վարչախումբն իսկապես մտածեր կենսաթոշակառուների կյանքի որակը բարձրացնելու մասին, ինչը բնականաբար ֆանտաստիկայի ոլորտից կլիներ, ապա պետք է պարտադիր կուտակայինի բարեփոխումն անցկացներ մի քանի փուլով՝ սկսելով 50 և ավելի տարեկան քաղաքացիներից: Ընդ որում՝ քաղաքացիներից պահելով նրանց մաքուր աշխատավարձի ընդամենը 2,5 տոկոսը՝ մնացած 7,5-ն ավելացնելով ինքը՝ անկախ աշխատավարձերի չափից:
Եթե առաջին հինգ տարում հաջողություն գրանցվեր, ապա կարող էր ամեն հաջորդ տարի մեկ տարով իջեցներ պարտադիր տարիքի սահմանը: Այդ դեպքում մարդիկ արդյունք կտեսնեին և կհավատային բարեփոխումներին: Իսկ այն, ինչ արվում է այսօր՝ քաղաքացիների հաշվին բյուջեի ճեղքերը լցնելու փորձ է միայն և ոչ ավելի՝ մեծ ու փուչ խոսքերի տեղատարափի ներքո:
Վախթանգ Սիրադեղյան