Ցնցող նորություն ունենք քեզ համար. գիտնականները պարզել են, որ պտուկներից փոխանցվող զգացողությունները հասնում են ուղեղի այն նույն հատվածը, ինչ հեշտոցից, ծլիկից ու վզիկից փոխանցվող զգացողությունները:

Այսինքն՝ կան կանայք, ովքեր կարող են օրգազմ ապրել պտուկների հատվածի շոյանքներից: Դե ինչ, հետևիր մեր խորհուրդներին և հարստացրու նախնական շոյանքներն ու սեքսը նոր շարժումներով: Եթե անգամ օրգազմի չհասնես, հաճելի պահերն ապահովված են:

Կանացի մարմնի կարևորագույն հատվածներից մեկը' պտուկները, կարծես թե փոքր-ինչ անուշադրության են մատնվել: Ճիշտ է, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ կանանց դուր է գալիս տղամարդկանց ուշադրությունն այդ հատվածի հանդեպ, բայց միայն այդքանը. մինչդեռ պարզվում է, որ պտուկները կարող են խենթացնող հաճույք պարգևել:

Սկսնակների համար

Մեղմ ու ջերմ հպումներ

- Հագիր քո ամենաբարակ բլուզը և խնդրիր նրան հաջորդաբար պտուկներիդ վրա փչել տաք օդ' բաց բերանով, և սառը օդ' սեղմած շուրթերով:

- Նրան համբուրելիս այնպես արա, որ կուրծքդ «պատահաբար» թեթևակիորեն դուրս գա կրծկալի միջից: Պտուկների շփումը նրա բլուզի հետ անմոռանալի պահեր կպարգևի:

- Գնիր առանձին ատամի խոզանակ և դրանով մերսիր պտուկների շուրջն ընկած հատվածը:

- Թրջիր բլուզդ և առաջարկիր նրան նրբորեն կծոտել պտուկներդ: Կտորը լրացուցիչ խոչընդոտ կստեղծի, այնպես որ «ցավը» հաճելի կլինի:

- Քանի որ մարմնի վերին հատվածում, ի տարբերություն հեշտոցի, գրգռումների ու վարակ ձեռք բերելու հավանականությունը զգալիորեն քիչ է, կարելի է փորձարկումներ անել' դիմելով սննդի և հեղուկների օգնությանը: Պտուկներիդ վրա «Մարգարիտա» կոկտեյլ լցրու և առաջարկիր նրան «համտեսել»:

- Չինական փայտիկներ. դրանք ասես ստեղծված լինեն չարաճճի «ծակոցների» ու սեղմումների համար:

Միջին փուլ

Կրքերը թեժանում են

- «Կինը վերևից» դիրքի ժամանակ առաջ ձգվիր և պտուկներով հպվիր նրա դեմքին:

- Նրա ձեռքերը դիր կրծքիդ և խնդրիր շրջանաձև, ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսել պտուկներդ:

- Միսիոներական դիրքն ավելի հետաքրքրացրու' ժանեկավոր ներքնազգեստով պտուկներդ շփելով:

- «Շների դիրքով» սեքսով զբաղվեք լոգարանի սալիկապատ հատակին կամ բրդոտ գորգի վրա: Մակերևույթի հետ յուրաքանչյուր շփումից պտուկներդ կգրգռվեն:

- Ձեռք բեր փոքրիկ շարժական օդափոխիչ և սեքսի ժամանակ խնդրիր նրան պահել այն պտուկներիդ վրա' ստեղծելով մեղմ զեփյուռ:
- Ցնցուղի տակ սեքսով զբաղվեք հետևից' այնպես, որ օճառոտ պտուկներդ հպվեն պատին:

Առաջընթաց

Ահա և օրգազմը

- Քայլ 1: Թող նա լեզվով ու մատներով շոյի կուրծքդ' ամենուրեք, բացի պտուկների հատվածից:

- Քայլ 2: Այժմ նա կարող է մատներով թեթևակի հպվել պտուկներիդ:

- Քայլ 3: Կարելի է ուժեղացնել հպումները մատների բարձիկների օգնությամբ:

- Քայլ 4: Թող նա ձեռքի ափով կուրծքդ փակի այնպես, որ պտուկդ հայտնվի նրա բութ մատի ու ցուցամատի միջև, այնուհետև թող թեթևակի սեղմի ու լեզվի ծայրով շոյի այն:

- Քայլ 5: Եվ թող վերջապես պտուկիդ հասնի շուրթերով ու նրբորեն ծծի այն' վերև-ներքև շարժելով գլուխը և քեզ հասցնելով այնքան ցանկալի օրգազմին:

Լուսանկարը ըստ Shutterstock-ի