Երբ 1999-ին վարչապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու՝ ինքը արդեն տեղյակ էր, թե ինչ հսկայական մարտահրավերներ է անհրաժեշտ հաղթահարել: Բայց քանի որ ինքն այն անձն էր, որ հենց կոչված էր խնդիրներ լուծելու, ապա նրա խոսքը իրատեսական եմ համարում: Իսկապես, 21-րդ դարը կարող է լինել մերը, ոչ, ոչ թե կարող է, այլ հենց լինելու է մերը, և ես չեմ կարծում, թե մենք այլևս ընդունակ չենք հրապարակ հանելու մեկ ուրիշ անձի, որ պատկերացնի մարտահրավերներն ու հաղթահարի դրանք: Նախ՝ այդպես ուղղակի չի լինում, և ապա՝ եթե ձգտում ես հասնել ինչ-որ բանի, ապա անպայման հասնում ես դրան:

 

ՎԱխթանգ Սիրադեղյան