Գիտեք ինչու ԱՄՆ-ում չկա ազգամիջյան բախումներ: Պատճառը շատ պարզ է: Այս երկրում այլազգիներին չեն կոտորում, չեն ասիմիլացնում: Ոչ մի վատ բան չեն անում: Ուղղակի լուծում են իրենց մեջ ճիշտ ինչպես աղն է լուծվում ջրում: Որպես քիմիական տարր այդ լուծույթում աղը մնում է աղ: Նրա հետ ոչինչ հիմնավորապես չի պատահում: Աղի մոլեկուլը լուծույթում նույն աղի մոլեկուլն էինչ մեր սեղանին աղամանի մեջ այն կա: Սակայն լուծույթում դուք նրան չեք տեսնում որպես աղ: Այն լուծված է ու ջրի մոլեկուլների հետ գտնվում է խաղաղ համակեցության մեջ: Իդիլիական հարմոնիա:

 

Համլետ Աբրահամյան