Ինչպես հայտնում է ՊՆ մամլո խոսնակը՝ այսօր ադրբեջանական դիմուկահարի կողմից վիրավորվել է տարեց հայ: Սրա մասին չեմ ուզում խոսեմ, միայն կասեմ առողջություն պապիկին:


Ցանկանում եմ խոսել ավելի կարևոր հարցից: Դեպքից միանգամից հետո հայտարարություն տարածվեց, որ էտ պապիկին տեղափոխում են Երևան: Ինչի՞՞՞ Ինչի պետք է սահմանամերձ գյուղում վիրավորված պապիկին հասցնեն Երևան՞՞՞ Ինչի սահմանամերձ գյուղերում չկան նորմալ բուժհաստատություններ, ինչի մասնագետներ չկան նորմալ, ինչի չկան սարքավորումներ, ուր են գնում հիվանդանոցների զարգացման համար ուղղված միջոցները՞՞՞ Երևան՞ հա՞ սաղ գումարները Երևանի վրա են ծախսվում՞


Բա հարց՝ վաղը մյուս օրը, Աստված ոչ անի, որ պատերազմ սկսվեց, էլի բոլորին Երևան են բերելու հա՞ Ձեզ թվումա կհասցնեք՞ ձեզ թվումա էտ ժամանակ կարաք բոլորին Երևան բերեք կյանքը փրկեք՞ Երևանը մայրաքաղաքա հասկացանք, բայց մնացած քաղաքներում էլ են է մարդիկ ապրում՝ հարգելի պատասխանատուներ:


Ու միայն էս դեպքը չէ. երջանկահիշատակ Սերյոժային Երևան բերեցին, գյուղերում հղի կին հենց լինումա, պիտի միլլիոներ ծախսի գա Երևան ծննդաբերի:


Ինչչչչչչչչի՞ այ ձեր հոգուն ղուրբան՞ Ինչի չեք զարգացնում մարզերի ու սահմանամերձ գյուղերի ինֆաստրուկտուրանները՞


Ամեն նախարարությունում մի 200 աշխատող կա, թող օր ու գիշեր նստեն ու մտածեն՝ մարզերի համար ինչ օգուտ բան անեն:


Ու ստեղ մի պահ հիշեցի հազար տարվա անփոխարինելի փոխնախարար Վաչե Տերտերյանին.... Այ ալամեզո դու էիր դրանով զբաղվում դեռ Վարդան Մամիկոնյանի ժամանակներից, հլա տես ինչ ես արել՞ էսա արածդ գործը՞: Էսքանի հետո էլ վարչապետը հրամանա ստորագրում պաշտոնդ բարձրացնելու համար, փոխանակ կերածդ բողկերը հանեն ջրի երես: Էս դեպքում վարչապետը պետք ա քեզ երկրից վտարելու հրաման ստորագրեր, ոչ թե թողար ավելի չաղանայիր:

 

 

Անկախ Հայաստան