Այն , որ ՀՀ քաղաքացին իր և իր ընտանիքի արժանավայել ապրուստը ապահովելու համար նվազագույն միջոցներ չունի՝ հանձինս ստացած աշխատավարձի, ակնհայտորեն խոսում է վերջիններիս գերակշիռ մեծամասնության, իսկ պաշտոնապես՝ երկրի առաջին դեմքի շուրթերով հնչած 80 տոկոսի դեմ լինելը կենսաթոշակային այսպես կոչված կուտակային ֆոնդերին պարտադիր մուծումներ կատարելու ՀՀ կառավարության որոշմանը:
Այսինքն ավելի պարզ ասած՝ նա չունի կուտակելու հնարավորություն, առավել ևս ինչ որ կուտակային ֆոնդերին իր ապագան հանձնելու վստահություն և ընդհանրապես նաև վստահություն կառավարության և նրա գործելաոճի նկատմամբ:
Իսկ այ, ի հակակշիռ աշխատավարձի և այլ եկամուտների, նույն քաղաքացին ունի իր զայրույթի, անվստահության, դժգոհության և էլի նմանատիպ բացասական երևույթների չափաբաժնի ավելցուկ և սիրով ու պատրաստակամորեն այն կվստահի, միչև անգամ կներդնի որոշ «կուտակային ֆոնդերում», բայց ոչ թէ ավելացնելու ակնկալությամբ, այլ պակասացնելու, պակասացնելու ինչքան հնարավոր է, ընդհուպ միչև զրոյական մակարդակի:
Դէ ինչ՞՞՞, հարգելի ֆոնդերի կառավարիչներ և ավելի լայն առումով կառավարիչներ, եթե Ձեզ հեռաքրքրեց՝ ապա մի հապաղեք:
Սանասար Կարապետյան