Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՜ պետական ծառայողներ,
Ներկայացման վերջին արարն է! Դիմացեք: Մի՜ գնացեք այսօրվա հանրահավաքին: Ձևերը գիտեք: Ու մի վախեցե՜ք, իրենք ձեզ հեռացնել ուղղակի չեն հասցնի: Ի դեպ, ձայնագրեք ձեզ հանրահավաքի հրավիրող վերադասներին, ՀՀ քրեական օրենսգիրքն այս մասով հոդված ունի:
Ապօրինություններ կատարող գյուղապետերին ու մյուս պաշտոնյաներին ուզում եմ հորդորել, որ խնայեն իրենց ու մնան օրենքի շրջանակներում: Սա փոքր երկիր է: Բոլորը գիտեն բոլորին ու հունիսի 20-ից հետո կա կյանք ու այդ կյանքն առանց չարիքի է: Մի նայեք' ինչքան համոզիչ են գոռում կամ համոզում ձեզ: Ուղղակի մնացեք օրենքի շրջանակներում»: