Երեկ Գյումրու <> ակումբում տեղի ունեցավ ծնունդով գյումրեցի, կներեք լեննականցի -ինքն ավելի այս ձևակերպումն է սիրում- ու իմ լավ բարեկամ կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Գասպարյանի մամլո ասուլիսը: Փառք Աստծո, այս անգամ ասուլիսն ուրախ առիթով էր հրավիրվել. Արմենը տեղեկացրեց, որ պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարել իր ծննդավայրի' Հայրաքաղաքի վերաբերյալ: Փաստորեն մերօրյա Գյումրին ունենալու է ֆիլմ իր մասին: Կարելի է և ուրախանալ, և շնորհավորել և հատկապես' հաջողություններ մաղթել ռեժիսորին ու այդպես էլ անում ենք .... սակայն չկա ուրախություն, որ իր մեջ որոշակի դոզայով տխրություն չպարունակի: Այս դեպքն էլ բացառություն չէր:
Ֆիլմի վերանգիրն է լինելու' <> .... և ֆիլմը լինելու է վավերագրական և այն լինելու է վավերագրական, ասել է թե' արտացոլելու է ռեալ օբյեկտիվ իրականությունը, այնպիսին, ինչպիսին կա: Չեմ վարանի ասել' ֆիլմը ցույց է տալու իրական Հայաստանը' առանց պաճուճանքների, ցույց է տալու Հայաստանի աղքատության դեմքը իր ողջ ահարկու տեսքով, առանց դույզն ինչ գույները մեղմելու:
Սա կարելի է հասկանալ հենց առաջին ակնթարթից: Ու պատահական չէ, որ ֆիլմն իր սաղմնային փուլում արդեն' տակավին դեռևս գաղափար վիճակում սկսել է հանդիպել դժվարությունների, ինչպես Արմենն ինքն է նշում: Լսենք բանախոսին. << Ֆիլմը վաղուց էինք նախատեսել նկարահանել, սակայն տարբեր խոչընդոտների պատճառով այն հետաձգվել է: Մերժում ենք ստացել ՀՀ Մշակույթի նախարարությունից և մյուս կառույցներից, որոնք զբաղվում են կինոյով: Իսկ մերժման պատճառները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց հիմնականը ոնց ես հասկացա…Գյումրու վիճակը այնպիսին է, որ եթե Երևանում ասում ես Գյումրու մասին ֆիլմ, իրենք անկախ իրենցից պատկերացնում են, որ դա հակապետական ֆիլմ է: Դա շատ հետաքրքիր մոտեցում է Երևանի կողմից, իրենք չգիտեն ինչ բան է դա, ինչքան որ ես եմ հասկացել: Երևանից- Գյումրի 120 կիլոմետր անդունդ է, իրենք ընդհանրապես գաղափար չունեն՝ ինչ է տեղի ունենում այս քաղաքում: Ինչպես որ ես եմ հասկանում, այս քաղաքի պրոբլեմը այս քաղաքի ուսերի վրա է, այն ոչ սփյուռքահայերին է պետք, ոչ Երևանին է պետք: Սա պետք է միայն լեննականցիներին ու Հայաստանից դուրս ապրող գյումրեցիներին: էդ պատճառով շատ մեծ խնդիրներ բացվեցին ֆիլմի ֆինանսավորման հետ. 4 տեղից մենք մերժում ենք ստացել, երբ մոտավորապես ծանոթացրել ենք ֆիլմի բովանդակային մասին: Ֆիլմում պետք է լինի քաղաքի իրական կյանքը 'առանց ասֆալտ փռելու, առանց ազգի հերոսներ սարքելու, կլինի դա դաժան իրականություն կամ դառը իրականություն, դա վավերագրական կինոյի օրենքն է>>: Ըստ էության որևէ նոր բան չի ասել Արմենը. բոլորս էլ գիտենք, հատկապես գյումրեցիներն ու լեննականցիները, ՈՐ ԳՅՈՒՄՐԻՆ ՄԻԱՅՆԱԿ Է ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՈՒ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՐԹ ԶԱՎԱԿ Է: Ուղղակի հիմա այդ ամենն ասվում է արդեն անհատ ստեղծագործողներին ու ավելի բաց տեքստով կամ ավելի ակնառու ակնարկներով: Իսկ ինչու.- առաջանում է հարց.- ինչու են վախենում Երևանում ներկայացնել Գյումրու իրական վիճակը ոչ-իմիտացիոն տեխնոքաղաքինը, այլ Հանրապետության երկրորդ քաղաքինը, որն այսօր կարելի է ասել իր հոգեվարքն ապրում: Չէ որ մեղավորները հենց նրանք են, ովքեր դեմ են, ովքեր մերժել են ռեժիսորին. չէ որ հարյուր քսան կիլոմտրանոց անդունդն իրենք են փորել. խոսքս անհատների մասին չէ, այլ համակարգի, իշխանության ղեկին գտնվողների: Սա ոչ թե տխուր է կամ ցավալի, այլ կատաստրոֆիկ է ու վիրավորական: Եվ պատահական չէ, որ հենց այդ վիրավորանքի ճիչն ու արդարությունն արտացոլելու ազնվությունն է ռեժիսորին մղում, որպեսզի, ինչպես ինքն է ասում' <>: Այս խոսքերը ես կմեկնաբանեի որպես մանկատան քաղցած երեխայի ճիչ անտարբեր անսիրտ ու անհոգի դայակի երեսին, իսկ քաղաքական բառապաշարով' զգաստացնող ապտակ, որը սակայն դեռ պարզ չի ուշքի կբերի ոմանց, թե ոչ: Մինչդեռ>: Տանսերկու միլիոն դրամ բյուջե ունեցող ֆիլմը նկարահանվելու է մասնավոր ֆինանսավորմամբ; Ու կարելի է միայն ուրախանալ, որ դեռևս կան այնպիսի արվեստագետներ, ովքեր արվեստի միջոցով դեռ շաունակում են իրենց բողոքն արտահայտել ու պատասխանատվության կոչել բոլոր նրանց, ովքեր հանդիսանում են ԳՈՂԵՐԸ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳՈՂԱՑՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ:
Գողացված մանկություն կամ իրական Հայաստանի աղքատության իրական դեմքը` Գյումրի
12:05 - 1.Մարտ.2014
Առաջարկում ենք նաև
08/07/24 11:30
2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում
28/05/24 10:47
Կամ հասկացել է, որ սա իր տեղը չէ, կամ՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
03/02/24 07:52
«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը. «Փաստ»
30/06/23 11:00
Լույս չի լինի
03/05/23 10:00
Լույս չի լինի
23/09/22 11:14
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
30/07/22 14:20
«Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել․ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն»․ Գեղամ Մանուկյան
16/04/22 17:44
Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են, մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են. Բագրատ Սրբազան
14/12/21 23:01
«Հայաստանի ու Արցախի շահը ֆեյսբուքում չեն պաշտպանում, այլ իրական կյանքում»․ Շարմազանով
07/03/21 17:06
Նոր պատերազմն այլևս չափազանց իրական սպառնալիք է, այն լինելու է ողջ Հայաստանի համար հարձակում. Հայկ Մարտիրոսյան
27/08/20 18:28
«Ադրբեջանի իրական դեմքը սա է». Կարեն Հովհաննիսյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան