ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Հերիք է ներքին աուդիտորիայի զգացմունքների վրա խաղաս, կապիտուլյանտ։
Բարի լինեիր 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին հայության շահը պաշտպանեիր։
Ամեն ինչ համաձայնվել ես հանձնել, հիմա ի՞նչ ես եկել պոպուլիզմ խաղում։
Իրական կյանքում ալիևին «կառուցողական» ես անվանում, իսկ սոցիալական ցանցերում փորձում ես «քաջ նազա՞ր» երևալ։
Հայաստանի ու Արցախի շահը ֆեյսբուքում չեն պաշտպանում, այլ իրական կյանքում։
Սա ևս մի ապացույց է, որ դու՝ կապիտուլյանտ, պետք է հեռանաս ու վերջ»։