Գնու՜մ ես...

Ու անբարբառ մանուկի պես ոչինչ չունեմ քեզ ասելու...
Մինչդեռ այնքա՜ն խրթին մտքեր, այնքա՜ն հարցեր կան իմ մտքում,
Որ չե՛ն գտել իրենց տե՛ղն ու իրենց դե՛րը քո աշխարհում...
Է՜հ, ինչ ասեմ... Դու լավ եղի՛ր...
Ապրի՛ր ուրախ, անհո՜գ կյանքով:
Ես վստա՛հ եմ, դու կարո՛ղ ես...
Իսկ ե՞ս, ես ի՞նչ, ես ել չկա՜մ,
Ես առանց քե՞զ, ես ոչի՜նչ եմ:
Ես առանց քեզ վերածվում եմ սին մարմնի,
Որի հոգին ի՛ր իսկ մարմնից խիստ խռոված'
Լքում է, ու հեռանալով' թափառում է այս աշխարհում,
Ու չգիտեմ՝ ետ կգա՞ նա...
Դու տանում ես նրան քեզ հետ'
Ինձ թողնելով ֆիզիկական զու՜տ գոյություն...
Բայց ի՞նչ ասեմ: Ես կփորձե՛մ...
Ես կփորձե՛մ բավարարվել լոկ նրանո՛վ, ինչ ե՛ս ունեմ...
Ֆիզիկական ի՛մ գոյությա՜մբ...
Գուցե սիրե՞մ: Մեկ ուրիշի՞ն:
Դու երևի դեռ չգիտես, որ սիրում են միայն կրկի՛ն...
Նորից սիրել անհնա՜ր է...
Ասել է թէ' նույն մարմնում մե՛կ այլ հոգի բնագռվի...
Անհնա՜ր է...
Այդ հոգի՛ն է, որ կարող է բազում-բազում կյանքեր ապրել'
Ստանալով տարբեր մարմին...
Այ դու, ա՜խ դու, դու կսիրես...
Իմ հոգին էլ քեզ հետ տարած ու....
Լավ կապրես, ես վստահ եմ...
Դու ուժեղ ես, դու կարող ես...
Իսկ ե՞ս :Ես ի՞նչ, ես էլ չկամ,
Ես առանց ինձ ինչպե՞ս ապրեմ:
Երբ իմ ամբողջ էությունը լցրել էի լո՜կ քեզանով,
Որտեղ հիմա, քեզնից հետո կա լո՜կ մի բան...
Դատարկությու՜ն...
Ու ցավո՜տ է...
Զարմանում եմ, թե ինչի՞ց է, որ ոչինչը ցավ է տալիս...
Ի՜նչ էլ ասեմ, ի՜նչ էլ անեմ,
Որոշել ես ու գնու՜մ ես...
Ու չե՛մ փորձի ցանկանալ քեզ ես բարի բախտ,
Շա՜տ մանուկներ ու անսահմա՜ն, հրա՜շք մի սեր...
Կուզենայի, բայց չեմ կարող...
Ու ների՛ր ինձ իմ այս դառը, բայց և անկեղծ ասելիքս...
Դու գնում ես...
Գնա՜ս բարով...

 

Հեղինակ՝ © Նարինե Ավագյան