ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ էին հավաստիացնում, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ներքաշվի Արցախում պատերազմի մեջ, այդպես էլ հիմա է։
Թուրքիա-Ադրբեջան լայնածավալ հարձակվողական զորավարժություններին ընդառաջ իշխանազավթ և դավադիր պատերազմ հրահրած, անհասկանալի պարտություն կրած ու հայրենիք հանձնածները հորդոդում են ուշադրություն չդարձնել այդ տեղեկատվությանը։
Փոխարեն իրենք ուշադրություն դարձնեն, իրենց պաշտպանության նախարարը դարձնի, իրենց կառավարությունն աշխատի և վտանգներ չեզոքացնի իրենք մեզ են հորդորում։
Մի խոսքով, իմացեք Կարսում թուրք-ադրբեջանական հարձակվողական զորավարժությունները Հայաստանի գործը չեն։ Այն Հայաստանի, ում տարածքները հիմա անխոչընդոտ անցնում են թուրքերին։
Թուրքը մտածում է իր տարածքն ընդլայնելու մասին, իսկ մեր իշխանավորի խորհրդարանական օրակարգը կարծես մի քանի դար պատերազմ ու սպառնալիք չտեսած ինչ-որ գոյություն չունեցող երկրի մասին լինի։
Հ.Գ. Իշխանազավթ դավաճանները միևնույնն է բանավոր ու առանց առարկությունների թուրքին տալիս են այն ինչ ուզում են։ Այդ պատճառով զորավարժությունների հետ կապված մտահոգվելու ոչինչ չկա»: