Երգչուհի Ռիհաննային օրերս նկատել են Փարիզի ռեստորաններից մեկից դուրս գալուց: Նրան ուղեկցել են անվտանգության աշխատակիցները, 26-ամյա երգչուհին փորձել է թաքցնել դեմքը շարֆի մեջ:
Ականատեսների խոսքով՝ Ռիհաննան ռոմանտիկ հանդիպում է ունեցել DJ Դրեյքի հետ: Հաջորդ օրը երգչուհին ներկա է եղել նրա կազմակերպած խնջույքին:
Այսպես Ռիհաննայի ժամանման մասին իմացել է ողջ Փարիզը, ավելի ուշ երկրպագուները հավաքվել են հյուրանոցի մոտ ու թույլ չեն տվել, որ Ռիհաննան դուրս գա մեքենայից: Նշենք, որ Քրիս Բրաունից բաժանվելուց հետո Ռիհաննային հաճախ են նկատում Դրեյքի հետ:
aysor.am