Ռիհաննան 16 տարեկան էր, երբ առաջին անգամ մեկնեց ԱՄՆ, որպեսզի սկսի երգչուհու կարիերան: Ավելի ուշ նա պայմանագիր կնքեց “Def Jam Recordings”-ի հետ:


Այսօր գեղեցկուհին համարվում է աշխարհի ամենամեծ վաճառք գրանցող երգչուհիներից մեկը, ով այսքան երիտասարդ տարիքում հասցրել է սպառել ավելի քան 20 միլիոն ալբոմ և մոտ 60 միլլիոն սինգլ:


Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ հմայիչ երգչուհու մասին.


Ռիհաննայի լրիվ անունը Ռոբին Ռիհաննա Ֆենտի է, իսկ մականունը Ռիրի է:


Երգչուհին խոստովանել է, որ իր հայտնի “Umbrella” հիթը պատմում է այն սիրային հարաբերությունների մասին, որն ինքը ունեցել է 14 տարեկան հասակում:


Ռիհաննան սովորել և ավարտել է իր հայրենի Բարբադոսի ավագ դպրոցը: 2004 թ-ին' դպրոցում անկացված գեղեցկության մրցույթի ժամանակ, նա արժանացել է " Դպրոցի Միսս գեղեցկուհի” կոչմանը:


2007 թ-ին երգչուհին արժանացել է “Ամենագեղեցիկ ոտքեր ունեցող աստղի” կոչմանը: Դրանից հետո Ռիհաննան ապահովագրել է իր ոտքերը 1 միլլիոն դոլարով:


Շատերը նրա հաջողությունը կապում են այն բանի հետ, թե երգչուհին իբր սիրավեպ էր սկսել ռեփեր Jay Z-ի հետ, մինչդեռ վերջինս այդ ընթացում հանդիպում էր մեկ այլ գեղեցկուհու' Բեյոնսեի հետ, ով Ռիհաննայի ամենասիրելի երգչուհիներից է:


Սևամորթ գեղեցկուհու ամենասիրելի երգչուհիների ցանկում են նաև Մրայա Քերին, Ուիթնի Հյուսթոնը և Ալիշա Քիզը:
Ռիհաննան չի սիրում մեքսիկական, չինական, ճապոնական և հնդկական խոհանոցնեերը: Երգչուհին նաև չի սիրում բանջարեղեն: Նա նախապատվությունը տալիս է տեղական մրգերին և ջրին:


2009 թ-ին մամուլի ամենաաղմկահարույց թեման էր այն, որ Ռիհաննայի սիրելին' երգիչ Քրիս Բրաունը ծեծի է ենթարկել երգչուհուն: Դեպքից միայն 9 ամիս հետո երգչուհին խոստովանեց, որ բաժանվել է Քրիսից. “Այո, նման բան ինձ հետ եղել է…. Բայց դա բոլորի հետ էլ կարող էր պատահել”,-ասել է Ռիհաննան:


Այսօր երգչուհին ներել է Բրաունին, և նրանք վերսկսել են իրենց նախկին հարաբերությունները: