Եթե ընտրելու անհրաժեշտություն լիներ անմոռանալի սեքսի և սիրելի խմորողենի միջև, որը կընտրեիք: Դուք դժվարանո՞ւմ եք հասկանալ կապը: Սեքսը և սնունդը շատ մեծ կապ ունեն և դրանք մարդկային ամենաուժեղ ցանկություններն են:
Այդ իսկ պատճառով, եթե ճիշտ ընտրեք ձեր ճաշացանկը և կլավացնեք սեռական հարաբերությունների որակը:
Որոշակի դիետիկ ուտելիքներ ակտիվացնում են սեռական ցանկություններն ու բարձրացնում լիբիդոն: Հաճույքը սեքսից և ուտելիքից ակտիվացնում են ուղեղի նույն ռեցեպտորները:


Ճապոնական խոհանոց
Ծովամթերքը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպային թթուներ, որոնք մեծացնում են մարդու օրգանիզմում սեքսուալ հորմոնների քանակը:
Բացի այդ սկումբրիա, սաղմոն եւ թյուննոս ձկները հանդիսանում են սելենիումի աղբյուր, ինչը բարձրացնում է սերմնահեղուկի քանակը:


Շոկոլադ
Շոկոլադ ուտելը արդեն սեռական մերձեցման չափ հաճույք է պատճառում: Բայց շոկոլադը էլի դրական կողմեր ունի: Արևմտյան գիտնականները պնդում են, որ շոկոլադի մեջ եղած ֆենիլետյամինը բաձրացնում է սեռական ձգողականությունը անձերի միջև:
Վիճակագրության համաձայն, նա ով օրեկան մեկ սալիկ շոկոլադ է ուտում ավելի ուժեղ սեռական ցանկություն է ունենում:


Համեմունքներ
Դիետիկ ճաշացանկի անբաժանելի մասն են կազմում համեմունքները: Ճիշտ համեմված ուտեստը կարող է վերածնել զգացմունքը:
Սոուսները, համեմունքները, չիլիի բիբիարը այնպիսի քիմիական նյութեր են պարունակում, ինչպիսին կապսիցինն է, ինչն էլ միայն դրական է ազդում անկողնային կյանքի որակի բարձրացմանը:
Եվրոպացի փորձագետները պարզել են, որ համեմված ուտելիքներ օգտագործող մարդիկ իրենց սեռական կյանքը գնահատել են գերազանց:


Օգտակար նախաճաշ
Տարօրինակ կթվա, բայց վարսակը, որը մենք այդքան չէինք սիրում մանկության տարինիերին սեքսուալ դիետայի բաղկացուցիչ մասն է կազմում: Բանն այն է, որ ձավարեղենը պարունակում է տեստոստերոն: Իսկ եթե ավելացնեք նաև մեղր, կարող եք լիցքավորել ձեզ եռանդով, որը օգտակար կլինի կրքոտ գիծերվա ընթացում:


Գինի
Կարմիր գինու օգտակարությունը վիճելի չէ: Սեքսի ընթացքում այն կդառնա լավագույն գործակից, բարձրացնելով էստորգենների մակարդակը: Բացի այդ այն պարունակում է հակաօքսիդանտներ, ինչը լավացնում է արյան շրջանառությունը սեքսի ընթացքում:
Իսկ համբույրը մեկ բաժակ գինուց հետո թվում էավելի հաճելի ու քաղցր: Բայց գինին միայն լավ ընկեր չէ, այլև հաջող թշնամի: Մի փոքր չարաշահելով գինին, դուք կկորցնեք հավասարակշռությունը և կսկսվի տհաճ գլխացավ հենց սեքսի ընթացքում:


Մեկ բաժակը սիրային գիշերվա համար բավական է: