1. Ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին, անգլիական Պորտսմութ նավահանգստային քաղաքում, մահացել է իր կյանքի 58-րդ տարում:
2. Կրթությունը սկսել է քահանայի մոտ՝ Չատամում, բայց ավարտել է մի լավ դպրոցում: Ցավոք իր ուսումը երկար չի տևել, քանի-որ իր հայրը հարուստ չէր եղել և հարկադրված էր ավելի շուտ կյանք մտնել և ապրուստ վաստակել:
3. Նախ առաջինը սկսել է աշխատել իրավաբանի գրասենյակում, բայց 2 տարի անց լքելով ինքնուրույն է շարունակել կրթությունը Բրիտանական թանգարանի գրադարանում, որտեղ տարվել է ընթերցանությամբ:
4. Քաղաքամերձ սեփական տունը Չատամի արվարձանը, այժմ աղջիկների պանսիոնատ է:
5. Բանտային և դատական պայմանները, ուսման և գործատների աշխատանքի պայմանները՝ այս ամենը Անգլիայում փոխվում էր հասարակական կարծիքի ճնշման տակ, իսկ հասարակական կարքիծը խմորվում էր նաև Դիքքենսի ստեղծագործությունների թողած տպավորության ազդեցությամբ:
6. Պիկվիկյան ակումբի միտքը Դիքքենսին հուշել է և նույնիսկ ուղղակի իմաստով պատվիրել են 2 հրատարակիչներ, որոնք ցանկացե էին, որ երիտասարդ լրագրողը (այն ժամանակ նա լրագրող էր) մակագրություններ անի ծիծաղաշարժ նկարների տակ: Դիքենսը այդ առաջարկը ընդունել է, բայց մի պայմանով, որ մակագրությունները դառնան ամբողջական պատմություններ, իսկ նկարները՝ դրանց պատկերազարդումները: Այդպիսով այդ գաղափարը հասել է մեծ հաջողության վաճառվելով ավելի քան 40.000 օրինակ:
7. Դիքքենսը մի թուլություն ուներ. շատ էր սիրում երեխաների հետ խաղալ ու տանել չէր կարողանում փոքրիկների արցունքները: Երբ մի անգամ Դիքքենսը զբոսնում էր, տեսնում է մի աղջկա, որը ուրախ խաղում էր իր տիկնիկի հետ: Գրողը երկար ժամանակ զմայլված նայում էր փոքրիկ աղջկան, երբ հանկարծ աղջկա ձեռքից տիկնիկը վայր է ընկնում ու մաս-մաս լինում: Փոքրիկն սկսում է լացել, գոռգոռալ: Դիքքենսը մոտենում է աղջկան, շոյում նրա գլուխը և ասում, որ իր տանը շատ տիկնիկներ կան, ու ինքը կնվիրի աղջկան այնքան տիկնիկներ, որքան նա կցանկանա:
Ուրախացած աղջնակը տիկնիկները ձեռքին տուն է վերադառնում, ծնողներին պատմում պատահածը: Ի նշան երախտագիտության’ աղջկա ծնողները անծանոթ բարի մարդուն նվեր են որոշում մատուցել: Մեծ է լինում Չարլզ Դիքքենսի զարմանքը, երբ փոքրիկ աղջիկը նրան է նվիրում իր իսկ գրած գրքերից մեկը՝ «Դեյվիդ Քոփերֆիլդ»:
8. Իր գրած գրքերից մեկը՝ Օլիվեր Թվիստը հայտնվել է աշխարհի ամենաարգվելված 100 գրքերի ցանկում:
9. Դիքենսի ստեղծագործություններն առաջին անգամ հայերեն են թարգմանվել 1882 թ-ին։
10. Դիքենսի արձակը ողողված է հումորով, որն արտացոլում է անգլիական ազգային բնավորության և մտածելակերպի յուրահատկությունները։
11. Դիքենսը չէր կարողանում աշխատել, եթե իր աշխատասենյակի սեղաններն ու աթոռները ճիշտ տեղում չէին դրված: Թե որն էր այդ ճիշտ տեղը, գիտեր միայն նա, ուստի ամեն անգամ աշատանքը սկսելուց առաջ նա վերադասավորում էր կահույքը:
12. Դիքենսն այն աստիճան չէր սիրում հուշարձաններ, որ կտակում խստիվ արգելել էր որևէ հուշարձան կանգնեցնել իր պատվին: Միակ արձանը, որ նվիրված է Դիքենսին, գտնվում է Ֆիլադելֆիայում: Ի դեպ, Դիքենսի ընտանիքն ի սկզբնե մերժել է այն:
13. Դիքենսի ամենասիրելի զբաղմունքներից էին այցելությունները Ֆարիզի դիահերձարան, ուր ցուցադրվում էին անհայտ դիակներ: Բավականին տարօրինակ նախասիրություն:
14. 1857 թ. Դիքենսին է այցելում Հանս Քրիստիան Անդերսենը: Նրան ծանոթացել էին դեռևս 10 տարի առաջ, բայց խնդիրն այն էր, որ այդ 10 տարիների ընթացքում Դիքենսի գործերն այնքան էլ լավ չէին ընթացել, և նա պատրաստ չէր ընդունել Անդերսենին: Վերջինս Դիքենսի տանն ապրեց մոտ 5 շաբաթ, իսկ երբ հեռացավ, Դիքենսի հայրը սենյակում մի գրություն թողեց. «Հանս Քրիստիան Անդերսենն այս սենյակում գիշերել է 5 շաբաթ: 5 շաբաթ, որոնք մեր ընտանիքին 5 տարի թվացին»: