Նա նստած էր մերկ ու հարբած, սենյակում,
ամառային մի գիշեր
դանակի ծայրով փորելով
եղունգների տակ, ժպտալով,
մտածելով այն նամակների մասին,
որ ստացել էր
որտեղ ասվում էր, որ
իր ապրածն ու դրա մասին
գրածը
նրանց ստիպել էր ավելի առաջ գնալ,
երբ ամեն ինչ իրականում
անհուսալի էր թվում:
դանակը դնելով սեղանին, նա
մատներով հարվածեց
ու նայեց՝ ինչպես է
շրջանի պես պտտվում
սեղանի վրա:
ո՞վ, գրողը տանի, կգա ու
կփրկի ինձ. մտածեց նա
ու երբ դանակի պտույտը կանգնեց,
պատասխանը եկավ.
դու ստիպված կլինես
փրկել ինքդ քեզ:
նախկինի պես ժպտալով
ա) նա վառեց
ծխախոտը
բ) նա նորից լցրեց բաժակը
գ) նորից հարվածեց
դանակին:
Թարգմանությունը՝ ԼԻԼԻ ՅԱՆԻ