Այն ի՞նչն է, ինչը մատչելի է, հարմարավետ, ոճային, միշտ նորաձև, հեշտ համադրելի և հակացուցումներ չունի․․․ Դե, իհարկե, սպիտակ կեդերը։ Զգեստապահարանում մեկ զույգ սպիտակ կեդ ունենալով՝ դուք կխնայեք ձեր ժամանակն ու կապահովագրեք նյարդերը։

 

Դրանք իսկական շտապ օգնություն են այն ժամանակ, երբ չգիտեք՝ ինչ հագնել կամ ինչ-ինչ պատճառներով ուզում եք շրջանցել բարձրակրունկները։

 

Բայց ևս մեկ անգամ ընդգծենք․ նշվածը վերաբերվում է սպիտակ կեդերին, ոչ թե սև, վարդագույն, փայլիկներով կամ փշերով։ Ունիվերսալ կեդերը կատարյալ սպիտակ են, դրանց վրա ավելորդ նախշեր ու տարրեր չկան։ Սպիտակ գույնը նախ թարմության կաթիլ է ցողում կերպարի վրա, բացի այդ բոլոր գույների հետ հեշտ երկխոսության մեջ է մտնում։ Սպիտակ կեդեր ընտրելիս միայն մի fashion խորհուրդ ունենք։ Դրանք հնարավորինս ցածր կտրվածք պետք է ունենան։ Այսինքն՝ կեդերը պետք է ավարտվեն կրունկի հատվածում, սրունքին չպետք է հասնեն։ Սրունքը գրկելու պարագայում դրանք կարող են ոտքը տեսողականորեն կարճացնել և հաստացնել։ Ուրեմն, պայմանավորվեցինք, հնարավոր խնդիրներից խուսափելու համար մենք ընտրում ենք ցածր կտրվածքով կեդեր։

Շարունակությունը` այստեղ:

 

Tateverblog