Սիրելի՛ Անդրանիկ,

Ահավոր պահի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է' թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի խաղաղությանը հասնելու համար:

Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և Քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն:

Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար, ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների ու ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը: Ես անսասան հավատարիմ Քո' շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի քո եղբայրական ձայնը: Համբուրում եմ հերոսական ճակատդ:

Հովհ. Թումանյան
1918 թ.

 

Ես Հայ Եմ