Նոր կարդացի,որ Կարեն Ավագյանը ոչ միայն արդարացնում է երիտհանրապետականների հարձակումը թռուցիկ տարածող ակտիվիստների վրա այլև սպառնում է ավելի խիստ պատասխաններ տալ, եթե թռուցիկներն իր սրտով չլինեն։
Անկեղծ ասած ծանոթ չեմ թռուցիկների բովանդակությանը,բայց ենթադրենք այնտեղ վիրավորական բաներ են գրված նախագահի և ՀՀԿ ի հասցեին։
Շատ բնական է,որ դա Կարեն Ավագյանին դուր չի գա։Ճիշտն ասած ինձ էլ դուր չի գալիս.որևէ մեկին վիրավորելը ,անկախ, թե ինչպես ես վերաբերվում վերջինիս դատապարտելի է։
Բայց սա դաստհարակության և ճաշակի հարց է։Իսկ Կարեն Ավագյանը կոչ անելով ինքնադատաստանի շատ ավելի է վիրավորում Սերժ Սարգսյանին քան թռուցիկներ բաժանողները։
Որովհետև թռուցիկ բաժանելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ԵՎ եթե ինչ որ բան էլ այն չէ միջամտելու իրավունք ունեն միայն իրավապահները.ինքնադատաստանը նույնպես արգելված է Սահմանադրությամբ։Արհամարհելով Սահմանադրությունը Կարեն Ավագյանը արհամարհում և վիրավորում է նրա գլխավոր երաշխավորին՝նախագահին։
Հարգարժան պատգամավորը պետք է նաև իմանա,որ ինքնադատաստանը երկու սայր ունի։Շատերին դուր չի գալիս,որ կառավարության որոշումով պետական բուհերը միլիոնավոր դրամներ են տալիս իր հիմնադրամին,որ վերջինս իր քեֆով ծախսի։Ելնելով ինքնադատաստանի կոչից ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն։Մանավանդ որ այդ տեխնոլոգիան բոլորը գիտեն։
Չասեմ ում շնորհիվ։
Պետրոս Ղազարյան