Մարդկային պատմություն
ԵՐԿՈՒ ՀԱՐՍԱՆԻՔ...
Անցած տարվա գարնանը Ամանդան եւ Քոդին ամուսնացան Ֆլորիդայում... Պարեցին հարսանիքին, միասին կտրեցին հարսանեկան տորթը, բազմաթիվ կենացներ եւ շնորհավորանքներ լսեցին... Բայց երբ հյուրերը ցրվեցին, Ամանդան սրտի կաթված ստացավ: Հիվանդանոցում բժիշկները մեծ ջանքերի գնով վերականգնեցին սրտի աշխատանքը, ինչից հետո Ամանդան 4 օր շարունակ մնաց անգիտակից վիճակում... Իսկ երբ ուշքի եկավ, բացարձակապես չէր հիշում հարսանիքը, ոչ մի մանրամասն, կարծես չէր էլ եղել... Տեղեկանալով այս պատմության մասին ՍիԲիԷս ամերիկյան հեռուստատեսության Inside Edition հաղորդումը որոշեց ֆինանսավորել նորապսակների նոր հարսանիքը, որը տեղի ունեցավ անցած շաբաթ... Հրավիրված էին նույն հյուրերը ու նաեւ Ամանդային փրկած բժիշկները... Ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես առաջին հարսանիքի ժամանակ... Իր այս երկրորդ հարսանիքը Ամանդան հաստատ կյանքում երբեք չի մոռանա...
Արմեն Դուլյան