Իմ կինը հիվանդացել էր: Նա անընդհատ նյարդայնանում էր աշխատանքի վայրում ծագած խնդիրներից, անձնական կյանքից, իր անհաջողություններից ու երեխաների խնդիրներից: Նա նիհարեց մոտ 15 կգ, և կշռում էր ընդամենը 40 կգ, իր 35 տարեկան հասակում: Նա անընդհատ լալիս էր ու կռվելով բղավում բոլորի վրա: Նրան ոչինչ չեր ուրախացնում: Անընդհատ ցավում էր գլուխը, սիրտը ու մեջքի հետ ուներ խնդիրներ: Նա վատ էր քնում, աչք էր փակում միայն լուսադեմին, հոգնում էր և այդպես էլ, ոչինչ չէր հասկանում քնից: Մեր հարաբերությունները հասել էին վերջնագծին: Նրա գեղեցկությունն սկսել էր կորել նրա վրայից, աչքի տակերը միշտ սևացած էին, նա սկսել էր իրեն ընդհանրապես չհետևել: Նա հրաժարվում էր անգամ ֆիլմերում նկարահանվել: Ես կորցրել էի հույսս ու մտածում էի, որ մենք շուտով կբաժանվենք:
Բայց հետո ես որոշեցի գործել: Չէ որ ինձ բաժին էր ընկել աշխարհի ամենագեղեցիկ կինը: Նա շատ տղամարդկանց ու կանանց իդեալն էր: Իսկ ես հնարավորություն ունեի քնել նրա կողքին ու համբուրել նրան: Ես սկսեցի պատել նրան ծաղիկներով, համբույրներով ու կոմպլիմենտներով:
Ես անում էի նրա համար անակնկալներ, ուրախացնում էի ամեն վայրկյան: Նվերներ էի տալիս ու ապրում հանուն նրա: Մարդկանց մոտ ես խոսում էի միայն նրա մասին, բոլոր թեմաները պտտում էի նրա շուրջ: Գովում էի նրան իմ ու մեր բոլոր ընկերների մոտ: Չեք հավատա, բայց նա սկսեց ծաղկել: Նա սկսեց ավելի լավը դառնալ, քան նախկինում էր: Սկսեց տեսքի գալ, ավելի քիչ նյարդայնանալ ու սկսեց սիրել ինձ ավելի շատ, քան նախկինում էր: Ես անգամ չգիտեի, որ նա կարողանում է ԱՅՍՊԵՍ սիրել: Եվ ես հասկացա մի բան. Կինը տղամարդու արտացոլանքն է, եթե սիրես նրան խելագառի պես, նա այդպիսին էլ կդառնա...
Բրեդ Փիթ (48 տարեկանում)