«Հայի ստեղծագործ ջիղը» շատ պարզ երեւում է նաեւ քաղաքական-նախընտրական ոռորտում (ներողություն՝ ոԼորտում, վրիպում էր)։ Էս անդուր երկրի կիսամարդ գործիչները ոչ մի նոր բան չեն կարողանում անել։ Արտառոց բան՝ առավել եւս, որովհետեւ դրա համար նվազագույնը մի 800 գիրք պիտի կարդացած լինես։ (Իրենց կարդացած միակ գիրքը երեւի «Պույ-Պույ մուկիկն ա, ազգային ժողովի գրադարանում կա էդ գիրքը)։ Սաղ անում են էն, ինչ- որ մոդա է, ասենք հացադուլ… Թուհ… Շատ հին ու ապուշ բան ա դա… Թե ո՞ւմ են վախացնում՝ մարդ չի հասկանում։ Մեկ էլ մի տեղ կկարդաս՝ «Գռմփռտիկ Բմփռտիկյանը հացադուլ է սկսել»… Ու դու պիտի զարմանաս՝ «Վաաայ, քոո, արաաա, ոո՞նց, արաաա, հաց չի ուտո՞ւմ, արաաաա… Աչքս քոռանար, չկարդայի դա»… Դե, պարզ է, էդ գմփռիկի անունը մինչեւ էդ չգիտես, էդ պահին ես իմանում… Երեւի հենց ԴԱ Է հացադուլի ամբողջ հմայքը, թե չէ՝ ի՞նչ, նորմալ մարդիկ տարվա մեջ երկու անգամ 10-15 օրով հաց չեն ուտում, շատ առողջարար բան է, բոլորը գիտեն։ Բայց նորմալ մարդիկ դրան քաղաքական աստառ չեն տալիս… Բանիմաց մարդը հստակ գիտակցում է ՄԻ բան՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ, ԵՐՈՐԴ ԿԱՐԳԻ ԿԻՍԱՎԱՐՏ, ԹԵՐԻ ՄԱՐԴ։

ՀԳ Բայց հացադուլի համար մի վարկած էլ կա։ Գուցե ոմանց շատ են ասել՝ «Այ կազյոլ, ախր դու էշ կերե, էշ մեծացել ես», Դեհ, դրա համար էլ իրենք որոշել են մի քիչ էլ էշ-չուտել…

Իմ խորհուրդը՝ «ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԷԴ ԿԻՍԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ, ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ… ԱՎԵԼԻՆ՝ ՀԻՄԱ ԷՆՔԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՄԱՐԴ ՉԳԻՏԻ ՈՐԻՑ ՄԵՌՆԻ։