
Էս ամբողջ նախընտրական, եսիմինչական խլրտումները վերացնելու համար՝ լավ առաջարկություն ունեմ։ Եկեք համախմբվենք ու շատ գեղեցիկ կերպով, մեր «հայկական մաքուր սիրով», համով, հոտով ու добрый-ով՝ առաջադրված թեկնածուի ամեն խմբավորումից, ամեն կուսակցությունից վերցնենք ու մի քսան հոգու կախենք։
Բայց մենակ իրենց չէ։ Ասենք, չնայած Լեւոնը թեկնածություն չի դրել՝ իրեն էլ ու իր թայֆից էլ մի քսան հոգի կախենք։ Հետո, շատ գեղեցիկ ու պաթետիկ կերպով մի 50-60 շունչ էլ պատգամավոր կախենք, որ իրենք էլ իրենց լքված չզգան…
Ու որ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ոչ ոք չնեղանա, մի հատ էլ անկապ մարդ կախենք, ասենք… ո՞ւմ ասենք… ասենք… Խաչիկ Ստամբոլցյանին (մարդ ա, էլի, չնեղանա, չասի՝ «Ինձ բանի տեղ չդրին, սաղին կախին, ինձ չկախին»)։
Հա… որ ապուշ աղմուկ չբարձրանա՝ արժի որ մի 40-50 հատ էլ լրագրող կախենք… ու որ սիրուն լինի՝ մի 150-200 ջահել լրագրողուհի, լինում են, ըտենց՝ 18-21 տարեկան անգրագետ-ապուշ լակոտներ։
Հա, քիչ մնաց մոռանայի, հաստատ պետք է կախել նաեւ մի 1500-ից 2000 մասնագիտությամբ «հայրենասեր»… դա պարտադիր, առաջընթացի тормоз են էդ գլուխները թեփ լցրած մոծակները։
Հարյուր տոկոս՝ բոլորի համար լավ կլինի, թե՛ մարդիկ կուրախանան, թե՛ կուսակցականները, թե մյուսները։
Հիմա ԼՈՒՐՋ ԵՄ ԱՍՈՒՄ, ԼՐԻՎ ԼՈՒՐՋ՝ պատկերացրեք, թե ԻՆՉՔԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, եթե էս սաղ սրանք ՉԼԻՆԵԻՆ… Պատկերացնում ե՞ք. ՉԿԱՆ ԷՇԵՐԸ… Ոչ էշ-էշ «նախընտրական ծրագրի» մասին խոսացող կա, ոչ իրենց …իս տեղը դրած «ընդդիմադիր» հացադուլ անող ինչ-որ идиот-ներ, ոչ ապուշ երգեր ու կլիպներ, ոչ դրանց արած ամեն էշության մասին տեղյակ պահողներ ու «վերլուծողներ», ոչ էստեղ-էնտեղ հայրենասիրական ֆրազներ հետ տվող թերի բջի տղաներ ու աղջիկներ… Սա երազանք է, ի վերջո… Ամեն ինչ իր տեղը կընկնի, միայն մարդիկ մի քանի ամսով մոռանան հայ լինելու մասին… Ու կսկսեն նոր ու իսկական ԱՐԺԵՔՆԵՐ փնտրել… ու կգտնեն… հանգիստ երաժշտություն կլսեն, գիրք կկարդան, ֆիլմեր կնայեն…
Ու Հայաստանում մարդիկ երջանկ կապրեն, լինի կին, լինի տղամարդ, լինի Օրանժի աշխատող (ի՞նչ կապ ուներ)…