Մեր Հայրենի կառավարությունը ներդնելով պարտադիր կուտակային համակարգի բաղադրիչը' որդեգրել է մի այն պիսի գործելավոճ, որի շնորհիվ նրանք ուզում են ստեղծել այնպիսի տպավորություն , որ մտածում մասնավորապես այն քաղաքացիների մասին ովքեր ծնվել 1974 թվականից հետո: «ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այսինքն որոշում է կայացրել ի օգուտ շարքային քաղացու, որում մասնավորապես ասվում է . Պարտադիր կուտակային կենսաթոշակային ծրագիրը կասեցնել մինչև դատաքննության ավարտը: Հետևելով ՍԴ-ի գործողությունների' փաստում ենք մի բան, այն ինչ ՍԴ-ի կողմից որոշ տոկոսային հարաբերությամբ աշխատեց է ի օգուտ շարքային քաղաքացու: Հարգելի կառավարություն հերիք է ընդունեք այնպիսի որոշումներ, որոնք ազդում են մեր երկրի վարկանիշի վրա :