Երեկ ականջիս հասան խոսակցություններ, որ որոշ կիսաբազմազաններ ակնարկներ են անում, թե իբր իմ կողմից գազի թեման բարձրացնելը, ''շեղում է ժողովրդին պայքարի բուն նպատակից'': Դե, բուն նպատակ ո՞րն ա' ինքնաչափալախվելուց, ասֆալտների վրա տվայտվելուց և 3 ժամով իրենց ''լավ ախպեր'' Օսիպյանի օֆիսներում սրճելուց:
Այդ իսկ պատճառով եկեք մի հասարակ հաշվարկ անենք.
Այսօր, 120 հազար դրամ աշխատավարձ ստացողը, ամսեկան պետք է վճարի 6000 (5%)դրամ պարտադիր կուտակայինին:
Նույն 120 հազար դրամ ստացողը, եթե անցած տարի ամսեկան 25-40 հազար դրամ գազի վարձ էր վճարում, ապա հիմա պետք է վճարի 50-80 հազար:
Սրա հետ մեկտեղ, նրան մատակարարում են մի ''որակի'' գազ, որը հեռու է գազպրոմյան գոստերից, որը չի տաքացնում, և որի պատճառով շատ-շատերի մոտ շարքից դուրս են գալիս տասնյակ հազարներ արժեցող գազով աշխատող, վառարաններ, ջրատաքացուցիչներ և ջեռուցման համակարգեր....
Հ.Գ. Ամռանը երբ փորձ էր արվում ալիք բարձրացնել գազի թանկացման դեմ, մեկ էլ հանկարծ երթուղայինները դարձան 150 դրամ, և որոշ ''թունդ ընդդիմադիրների'' թեթև ձեռքով սկսվեց համատարած տարոնացավը: Հիմա, երբ ժողովուրդը մի կերպ ճկռալով վճարում է, կամ շատ հաճախ չի էլ կարողանում վճարել գազի համար եկած աստղաբաշխական թվերը, և լարվածությունը գնալով թեժանում է, հանկարծ սկսվում է անսպասելի ''թունդ պայքար'' ընդդեմ կուտակայինի:
Վահան մարտիրոսյաՄ