Հ1-յան փաստարկ պարտադիր կուտակային կենսաթոշակի օգտին. "Լևոն պապը (անունը լավ չեմ հիշում, գուցե Լևոն չէր, բայց դա կարևոր էլ չէ) ամբողջ կյանքն աշխատել է բարձր աշխատավարձով, սակայն այժմ չունի "բարեկեցիկ" ծերություն". "կուտակային" ինչպիսի լիրիկա, "Չիկագոյի երկաթյա տղա" Պինոչետն էլ կհուզվեր: Նախ, շնորհակալություն անկեղծանալու համար, որ Լևոն պապի թոշակը ողբալու աստիճան է, երկրորդ՝ գուցե լավ կլիներ մարզել հիշողություններն ու պատկերացնել, թե Լևոն պապի երիտասարդ տարիներում ինչ երկիր եր ՀՀ-ի փոխարեն և ինչպիսի դրամական միջոց ուներ ու հիմա որտեղ է հայտնվել այդ դրամական միջոցը: Շատ հեռու չգնանք. խնայբանկերում էլ շատ Լևոն պապիներ բավական մեծ գումարներ էին խնայել, իսկ հիմա ո՞ւր են այդ փողերը: Այնպես որ, Լևոն պապին պետք է ուրախ լինի, որ դեռ արժանապատիվ երիտասարդության հնարավորություն է ունեցել, այլապես նա կտխրեր ոչ միայն "անարժանապատիվ" ծերության համար, այլև՝ "անարժանապատիվ" երիտասարդության: