Նա գիտեր, որ այսօր ՄԵԾ-ՄԵԾ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ ՁՅՈՒՆ ԿԳԱ, նա գիտեր, որ որևէ մի ամսի 7-ի ԴՈՒՐՍ Է ԳԱԼՈՒ ՏԱՆԻՑ ՈՒ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ, նա գիտեր, որ բոլորս իրեն ասելու ենք ՄԻ՛ ԳՆԱ, ու գիտեր, որ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԺՊՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ՄԵՐ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ...
Իսկ ես ասում եմ՝ ԴՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՍ ՄԵՌՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵ՛Ս ԳՐԻԳՈՐՅԱՆ, մե՛ծ պոետ, դու միշտ էսպես հոգատար ու բարի հետևելու ես մեր ընթացքին, ծիկրակելու ես թաքուն ու հրճվանքով հետևելու ես մեզ՝ հիրավի քո երեխաներին, որովհետև անընդհատ կարդալու ենք քեզ, որովհետև անընդհատ հիշելու և սիրելու ենք քեզ, որովհետև շարունակելու ենք մեր սերերը խոստովանել քո՛ բանաստեղծություններով, որովհետև շարոնակելու ենք սիրել մեր սրտաչափ հայրենիքը քո՛ պես, քո որովհետև ԴՈՒ ՆԱ ԵՍ, ՈՒմ ՁԵՌՔԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԳԼԽԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ...
Ու դու գիտես, ՈՐ ԴԺՎԱՐ Է ԽՈՍՔԵՐՈՎ ԱՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՍՐՏՈՒՄ Է ՊԱՀՎԱԾ, ու գիտես, որ քեզ հետ խոսելիս ես միշտ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ ՎԵՐՋԱԿԵՏ ԴՆԵԼ, որովհետև իմ ու քո, քո ու բոլորիս զրույցը պիտի շարունակվի այնքան, քանի դեռ ԴՈՒ ԿԱՍ, քանի դեռ ՄԵՆՔ ԿԱՆՔ...