Սա МУХА տիպի մեկանգամյա օգտագործման նռնականետ է: Արմեն Հովհաննիսյանի հրամանատարը հարցազրույցում հայատարարեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը կիրառել է այս զենքից, Արմենենց ստորաբաժանաման հետ գիշերևային մարտի ժամանակ: Դա հաստատեց մարտին անմիջականորեն մասնակցած զինվորներից մեկը ևս:
Խամ մարդու համար սա որևէ լուրջ բան չի նշանակում, իսկ իմացողը գիտի, որ զինադադարի կնքումից հետո մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ կողմերը միմյանց նկատմամբ կիրառած լինեն հրազենից բացի այլ զինատեսակ, իսկ ամենամեծ տրամաչափը, որ կարելի է կիրառել' 12,7 մմ-ն է, որը խոշոր տրամաչափի գնդացիրներն ու հեռահար դիպուկահար հրացաններն ունեն միայն:

 


Այսինքն, բացի նրանից, որ դիվերսիոն գործողությունն ինքնին զինադադարի պայմանների կոպտագույն խախտում է, խախտվել է նաև մեկ այլ տաբու' կիրառվող զինամթերքի տեսաակների առումով և սա մտահոգիչ է: Մտահոգիչ է, որովհետև ադրբեջանցիները գնալով ավելի ու ավելի շատ տաբուներ են առհամարհում ու ավելի հանդուգն քայլերի են դիմում: Մտահոգիչ է, որովհետև փաստորեն մենք 20 տարի սխալ քարոզչական ֆոն ենք ստեղծել ու մենք մինչև հիմա էլ հոգեբանորեն շատ քիչ ենք պատրաստ որևէ քիչ թե շատ ինտենսիվ մարտական գործողությունների' համարելով, որ գերտերությունները դա չեն թույլ տա, ադրբեջանը կվախենա և այլն:
Այո, պատերրազմ գուցե և թույլ չտան, բայց բախումների ինտենսիվությունն աճում է ու եթե հիմա մենք չդիմենք մաքսիմալ չոր միջոցների, ապա պետք չի զարամանալ, եթե վաղը նույն սահմանամերձ գյուղերի վրա կրակեն ոչ միայն հրազենով, այլ ավելի մեծ ավերածություններ պատճառող նռնականետներով:

 

 

 


Ասել է թե, պետք է հիմիկվանից տրամադրել հասարակությանը, որ մենք ոչ միայն քանակական առումով ավելի ցավալի կորուստներ պետք է պատճառենք հակառակորդին, այլև եթե ուզում եք որակական. իրենք կրակում են գնդացիրով' մենք պետք է պատասխանենք նռնականետով, իրենք կրակում են նռնականետով' մենք պատասխանում ենք հաուբիցով և այսօես շարունակ:

 


Գիտեմ, որ առարկողներ կգտնվեն, ովքեր կասեն, որ էհ իրենք էլ կկրակեն, իսկ ես ասում եմ թող կրակեն, բայց մենակ իմ ասելը քիչ է, պետք է հասարակական կարծիքը նախապատրաստել դրան, որ մեզ էլ կարող են կրակել ու մենք էլ կարող ենք զոհեր ունենալ, բայց փոխարենը, իրենք էլ մեկընդմիշտ կիմանան, որ մենք ավելի ցավոտ ենք պատասխանելու: Միայն ավելի ուժեղ ու ավելի սարսափելի լինելով է կարելի զսպել թյուրքին ու ոչ երբեք ավելի քաղաքակիրթ լինելով;

 

Կոնստանտին Տեր-Նակալյան