Արթուր Դանիելյանը պնդում է, որ ոչ մի սեռական հայհոյանք չի եղել, Ալեն Սիմոնյանը բարեւել է, Արթուրը պատասխանել է բարեւին, ինչից հետո Արթուր Դանիելյանի դեմքին է հարվածել Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո ալոգիզմն ու արդեն սովորական դարձած ընտրողական մոտեցումը առ «Ադեկվադ» ու մասնավորապես Արթուր Դանիելյան հերթական անգամ տեղ են գտել։ Այս մաիսն լրագրողների հետ զրույցում ասել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Արթուր Դանիելյանին մեր ունեցած տեղեկություններով բերման են ենթարկել Առաջին հիվանդանոցի մոտից։ Դրանով էր պայմանավորված այն թյուրիմացությունը, որ մենք վստահ էինք, որ նա այնտեղ է, որովհետեւ երբ մենք վերջին անգամ նրա հետ խոսել ենք, նա ասում էի, որ շուտով մտնելու է եւ նրան այնտեղ տեսել էին մարդիկ եւ ըստ էության զրկել են նրան առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից։ Հետո Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում այնուամենայնիվ որոշել էին, որ թերեւս Արթուր Դանիելյանը կարող է վկրահատական միջամտության կարիք ունենալ ու տեղափոխել էին այստեղ՝ Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ հենց նոր իմացանք, որ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատության կարիք չկա, քիթը վնասված է, բայց ըստ երեւույթին կոտրված չէ»,- ասաց Նակալյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«Արթուր Դանիելյանը հաղորդում է ԱԺ փոխխոսնակ Ա.Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվելու մասին: Ա.Դանիելյանը այժմ գտնվում է տանը»: