Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
Անծանոթ փոքրիկ մարդիկ (հատված պատմվածքից)

«Իմ տղա, մամայի տղա… չկա՜, չկա՜» ձայնը գլուխը գցած բղավում էր «Չկա՜, չկա՜… մեռավ, չկա՜»: Գրկից ցած գցեց, հողի մեջ առավ տիկնիկն ու հող լցրեց վրան. «Գնաս բարո՛վ, գնաս սիրո՛վ»… Լացս գալիս էր, ուզում էի մի բան գտնել, որը կփարատեր կնոջ ճաքճքված հոգին… չկար: Հեռախոսը զնգաց: Հետ նայեցի… Վազում եմ տուն… Փոքրիկ մարդկանց շքախմբից մեկը անթարթ նայում էր ինձ… Չէի ճանաչում: Ես էլ էի կորցրել… Ու չէի գտնում: Եկեղեցիական էի դարձել… Խաչը ձեռքս էի առել ու «Ալելուա, ալելուա» էի երգում.
Անկան հեռվից նայում էր ինձ, ներում հայցում…
Վերևից դեղնավուն անձրևը ծածկեց մարմինս' գտա աննյութեղեն բնության ինքնաբավ արվեստի ձևը' հոգու կարևորությունը, որ հող էր'հող դարձավ: Գիշերով' փողոցում, փոքրիկ մարդկանց շքախումբը հեռանում էր' շքախմբից հետ էր մնացել տարօրինակ կինը… գլուխը ամուր բռնած վազում էր, նրանց հետևից:
...Կյանքը վատ սարքած կինո է… պրեմիերայի վերջում ծափահարությունները չէին դադարում:

 

Արթուր Հայրապետյան