/կրճատումներով/

Մարդիկ էլ կենդանիների պես լինում են տարբեր տեսակների: Մի մասը նման է վագրի' միշտ կատաղի եւ միշտ դաժան, մյուսներն էլ նման են առյուծի' արտաքուստ մեծահոգի են, մի մասը արջի նման է' բռի ու անկուշտ, ոմանք էլ գայլի նման գիշատիչ եւ անգութ, շատերն էլ նման են աղվեսի' ապրում են խորամանկությամբ եւ խաբելը դարձրել են արհեստ: Որքան մարդիկ կան, որ շան նման են' գզում են իրենց ցեղակիցներին... Անօգտակար շներ կան, որոնք շարունակ հաչում են, երբեմն էլ' կծում, շներ էլ կան, որ իրենք չեն ուտում, ուրիշին էլ չեն թողնում: Կապիկներ կան, որ հաճելի են իրենց շարժումներով, բայց շարունակ չարություն են անում: Որքան թութակներ կան, որոնք անդադար խոսում են եւ իրենց ասածից բան չեն հասկանում: Սարդեր կան, ճանճեր, լվեր եւ փայտոջիլներ, որոնք միշտ անտանելի են եւ գարշելի: Դոդոշներ կան, որոնք սոսկում են առաջացնում, բուեր կան, որ վախենում են լույսից: Որքան եզներ կան, որոնք ամբողջ կյանքում աշխատում են հարստացնելու համար այն մարդուն, որը նրանց վզին լուծ է դրել, որքան ճպուռներ կան, որոնք ապրում են միայն երգելով, նապաստակներ, որոնք ամեն ինչից վախենում են, խոզեր, որոնք կեղտի ու գարշանքի մեջ քեֆ են քաշում, խաբսաբադեր, որոնք դավաճանում են ցեղակիցներին: Որքան մեղուներ, որոնք հարգում են պարսամորը եւ ճարտարությամբ եւ կարգուկանոնով սնունդ հայթայթում: Ծույլ ու դատարկապորտ որքան բոռեր կան, որոնք ապրում են մեղուների հաշվին: Որքան մրջյուններ, որոնք հեռատես ջանասիրությամբ հոգում են իրենց բոլոր կարիքները: Որքան կոկորդիլոսներ... Կենդանիներ կան, որոնք լծի տակ են, որովհետեւ չգիտեն իրենց ուժը:

ՀԳ - Եւ այս կենդանիներից որքան շատ կան մեր փոքրիկ Հայաստանում: