«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

10 տարեկանից շուն եմ պահում, մանկուց սիրել եմ, շատ:

Սա Միչին է, ճապոնացի, ցեղատեսակը Ակիտա Ինու, շատերին ծանոթ է «Հատիկո» գեղարվեստական ֆիլմից:

Ասում են, ամենահավատարիմ կենդանին է, Ճապոնիայում կա նրա արձանը:

Մեզ մոտ շներից հաճախ պահանջում են խելամտություն, խոհեմություն, բարություն, սակայն մի կարևոր բան պետք է հասկանանք. շանը ինչ որ տանք, այն էլ կվերադարձնի: Ընդունում է բացասական էներգիան և դառնում է ագրեսիվ:

Մենք այդ բացասական էներգիան չենք զգում, կամ զգում ենք, բայց այդպես ցայտուն չի արտացոլվում մեր կենսակերպի վրա: Շները դա զգում են անմիջապես, դրա համար Հայաստանում շները, որպես կանոն, շատ ագրեսիվ են, իսկ ահա եվրոպայում նրանք շատ հանգիստ են ու բարի:

 

Ասածս ինչ է, մի ատեք ու չարացեք շների նկատմամբ, մի ցավացրեք նրանց, իսկ եթե ագրեսիվ են ու վտանգավոր, ապա պատճառը պետք է փնտրել մեր մեջ: Այսքան ատելության ու բացական էներգիայի մեջ մարդիկ են ցնորվում, ուր մնաց դյուրազգաց կենդանիները:

 

 

 
 
 
Яндекс.Директ