Նամակ Աֆղանստանից
Բարև, Տիկո ջան
Ստացա նամակդ: Երևի, նամակում Բրյուս Լիին ես նկարել: Մի քիչ նման էր իրան: Ապեր, ես շատ լավ եմ: Ծառայությունս անցնում է շատ հետաքրքիր: Ամենակարևորը, որ ստեղի կյաժ ու սպիտակ ժողովուրդը իմ նման սև նեգրերի շատ են սիրում, դրա համար խոսքս մեջները անցնում է: Ապեր, որ նամակ եք գրում, ամեն նամակի հետ Երևանի տեսարժան վայրերից ուղարկեք: Առաջինը օդանավակայանի ու Մարզահամերգային պալատի նկարները ուղարկի: Այստեղ ցույց տամ ու գլուխ գովեմ: Դու էլ նկարվիր ու քո նկարը ուղարկի: Մաման երևի վատ տեսք ունի, նիհարել է, դրա համար գրեցի, չնկարվեցիք: Դու անպայման նկարդ ուղարկի: Էլ ինչ գրեմ: Առայժմ այսքանը: Սպասում եմ պատասխանին:
Վարդանչիկ


4/IV - 85թ.

 

 

Դուշման Վարդան (Վարդան Ստեփանյան). ֆեյսբուք