Դեռևս հին ժամանակներից մեզ հասած պատմությունները վկայում են, որ անհաղթի միակ թուլությունը կինն է: Եվ եթե գոյություն ունի կինը, ապա անհաղթահարելի ոչինչ չկա: Պատմության մեջ ավելի փառավոր անուններ կհիշատակվեին, եթե կինը չլիներ տղամարդու կողքին և տղամարդը չունենար կնոջ կարիքը:
Հենց աշխարհի ծնունդից սկասծ կինը եղավ այն մատնիչն ու միակ մեղավորը, ով մարդուն բաժանեց Աստծուց: Անգամ Աստված, որ վեհ է ու մեծավոր, ծնկեց իր փառահեղ եսի առաջ, որովհետև ստեղծել էր կնոջը և դարձել նրա դավադրության զոհը: Կինը՝ Եվան, ով իր անհնազանդության և խոհեմության պատճառով հաղթեց Աստծուն և ստորացրեց տղամարդուն՝ զրկեց իրեն ու Ադամին դրախտի բարիքներից: Եվ դեռ այն ժամանակներից ի վեր պատմությունը ընթանում է նույն սցենարով: Թումանյանը դիպուկ է ասել՝ «ինչը՞ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»:
Զաբուղոնը ևս հերոս էր, թեև գող էր ու ավազակ: Բոլորը հարգում ու սիրում էին նրան, հասարակության կողմից չէր քարկոծվում և չէր անարգվում: Նա ճարպիկ էր, կարողանում էր խույս տալ ծուղակներից և միշտ հաջողության հասնել: Նրա կյանքի միակ զբաղմունքը գողությունն էր և նա շարունակ թալանում և խոշտանգում էր մարդկանց տները, բայց Զաբուղոնի առավելությունն այն էր, որ նա մյուս գողերի նման չէր: Զաբուղոնը այն ռամիկ գողերից չէր, ովքեր շարունակ բռնվում էին, ծաղրանքի ենթարկվում ու բանտարկվում, և ոչ էլ այն գողերից էր, ովքեր հանուն գողոնի արյուն էին թափում: Զաբուղոնը այն մարդկանց էր թալանում, ովքեր հարուստ էին և չքավորների քրտինքով առոք-փառոք ապրում էին: Նրա առջև փակ դուռ չկար, նա մի չտեսնված բանալի էր, ով հասկանում էր բոլոր կողպեկների լեզուները և բանում էր բոլոր դռները: Այդ իսկ պատճաով նրան հերոսացնում էին:
Գողի միակ թուլությունը իր նշանածն էր՝ Վասիլիկը: Նրանք եկեղեցով չէին նշանվել, այլ միմյանց հավետ սիրելու երդում էին տվել: Բայց Վասիլիկը դրժեց իր երդումը, որովհետև նա հոգնել էր թաքնվելուց, Զաբուղոնի հետ գիշերային ծածուկ հանդիպումներից և այն ճաղերից, որոնցով Զաբուղոնը բանտարկել և մեկուսացրել էր իրեն: Թեև Զաբուղոնը կկողոպտեր աշխարհը Վասիլիկին ճոխությունների մեջ պահելու համար, բայց իր ծածուկ երջանկությունը ստիպեց Վասիլիկին հրաաժարվել իր սիրուց: Մի հերթական հանդիպման ժամանակ նա կանչեց ոստիկաններին և ձերբակալել տվեց Զաբուղոնին:
Բայց, ո՞ր մի հսկայական պարիսպը կկարողանար փակի տակ պահել հերոսին: Վասիլիկի հանդեպ տածած մեծ սերը, նրան տեսնելու ձգտումը ուժ տվեց Զաբուղոնին փախչելու բանտից: Երբ եկավ տուն, Վասիլիկին տեսավ օտար տղամարդու գրկում: Մի պահ ցանկացավ ձեռքի տակ եղած դանակով սպանել երկուսին և թեթևացնել դավաճանության և անհավատարմության լուծը: Բայց իր մեջ ուժ գտնելով՝ նա լցվեց այն արհամարանքով, որը թուլացրեց

վրեժի գաղափարը:
Հաջորդ առավոտյան Զաբուղոնին գտան բանտի դարպասների մոտ: