Շարունակելով տարվա (Իմ համար) հայ շոուբիզի ներկայացուցիչների արժանի տիտղոսները' այսօր կցանկանայի անդրադառնալ հայ հումորի տաղանդավոր ներկայացուցչներից մեկի, հայ միլիւոնավոր աստղերից լավ երգող տաղանդաշատ մի երիտասարդի' Արամ MP3-ին:
Հիմա կասեք, որ Արամը այս տարի չի, որ հայտնվելա, նա շուտվանից է մեր աչքի առաջ: Թույլ տվեք հիմնավորել ասածս: Ես նրան համարում եմ «տարվա հայտնություն», քանի որ նա այս տարի ամենաշատ համերգները տվեց, քանի որ նա այս տարի ավելի շատ հումորային ու հիշվող կատարումներ ունի ու ինձ թվում է երգի ոճայի առումով նա այս տարի գտավ «իրենը»: Արամը այն հազվագյուտ հումորիստներից է, որ հազար գլուխ լավ է երգում մեր այսօր շոուբիզի շատ հայտնի «տարվա երգիչ երգչուհիներից»:
Ես անձամբ ներկա եմ եղել Արամի համերգներից մեկին ու առաջին անգամ եմ ականատես եղել, թե ինչպես են բոլորը պարում ու իրենց ազատ զգում, թե ինչպես հայ տղան չի ամաչում ու վեր է կենում տեղից ու պարում ու դա ոչ ավել ոչ պակաս Արամի շնորհքն է:
Իսկ ինչ վերաբերվում է Արամի հումորային ու դերասանական արվեստին, ապա կարելի է նկատել, որ նրա մոտ ստացվում է շատ ու շատ կերպարներ մարմնավորել, որոնք հիմնականում հիշվող են:
Այսքանով կցանկանամ նշել, որ Արամի տաղանդը անքննելի է ու շատ ուրախ եմ, որ մենք այս տեսակի երիտասարդ ունենք: