Տարվա լավագույն «պլագիատ» Արամ MP3-ի և Գարիկի համատեղ հաղորդումը։
Այն, որ մեր ժամանցային հաղորդումների մեծ մասը պլագիատ է, դա փաստ է, բայց Արամի ու Գարիկի մասնակցությամբ «Վեչերնի Ուրգանտ» հաղորդման պլագիատը, ըստ առաջին սերիայի, երևի համարվի այս տարվա լավագույնը, քանի որ ամեն ինչ հիասքանչ էր ու ամեն ինչ գեղեցիկ։ Հետաքրքիր էր ու դիտարժան։ Գարիկենց հումորը փրկում է յուրաքանչյուր իրավիճակ, և հաղորդման ֆորմատի ճկունությունը թույլ է տալիս անել այն ամենը, ինչ ցանկալի է։
Կարճ ասած՝ առաջին սերիան հուսադրեց, որ կարա մի անգամ էլ մեր մոտ գոնե պլագիատը լավը լինի։