Ավարտին է մոտենում «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագիծը։ Մնացել է ընդամենը երեք մասնակից։
Ես անձամբ բաց չեմ թողել որևէ հաղորդում, անգիր գիտեմ ՝ ով ոնցա երգել ու ինչ։ Հետևելով բոլորին ես հասկացա, որ Հովոն ու Սոնան արժանի են հաղթանակի, քանի որ նախ և առաջ նրանց յուրաքանչյուր համար առանձին շոու է։ Սոնան ու Հովոն իրար փոխրացնում են՝ Հովոն անզուգական պարող է, Աննայի ձայնի մասին էլ խոսք չկա։ Այս «թիմը» շատ առանձնահատուկ ու պատասխանատու է մոտենում իր ելույթին։
Քանի որ գնահատում ենք չերգիչների տաղանդը ու իրենց ունակությունները ասեմ. Հովոն որպես դերասան էլ է աճել ու կարողանում է բեմում իրեն «ցույց տալ», իսկ երգելու առումով նա առաջին համերգից մինչ հիմա շատ է փոխվել։ Թող ինձ ներեն բոլորը, բայց այս պահին նրանք են ֆավորիտ ու հաղթելու արժանին։
Նորից եմ կրկնում՝ էս մրցույթում գնահատվում է չերգիչը, իսկ էտ առումով Հովոն կրում է։