Վերնագիրը իհարկե ձեզ ոչինչ չասեց, ասեմ ավելին, ինձ էլ բան չէր ասի, ուղղակի 45 րոպե գուգլում որոնում տալուց հետո վերջապես ես գտա էս աղջկա անունը, որից հետո գտա նկարները:
Լավ անցնեմ բուն նյութիս:
Այս հայ գեղեցկուհին (իրականում չնաշխարհիկ) մի քանի հոգուս հայտնի է «Անծանոթ» ֆիլմից, այնտեղ նա խաղում էր «Մերիի կերպարը»: Իր խաղացած կերպարի մասին չեմ ուզում կարծիք հայտնել, քանի որ այսօրվա սերիալներում վատից վատն էլ միշտ էլ կգտնես:
Հիմա անցնեմ նրա՝ որպես հաղորդավար գործունեությանը: Այս գեղեցկուհին վարում է «Դուետ» նախագիծը, ես կասեի ոչ մի այն վարում է, այլ «Վար ու ցան է անում»:
Նախ ասեմ, որ ինքը ողջ հաղորդման ընթացքում կանգնում է միայն ուղիղ, չի շարժվում ու միլիոնավոր կեղծավոր ժպիտներ է «շպրտում» դեպի մեզ:
Սոֆիայի վարելու ամենահետաքրքիր պահը էն է, երբ նա մասնակիցներին հարցեր է տալիս ու էտ հարցերը նման են մոտավոր, այ սենց հարցերի. «Եթե ունես երկու խնձոր, դու ավելի շատ որն ես սիրում, բանանը թե միսը լավ բան է» ու էտ «գյոզալական» հարցից հետո նա չի էլ սպասում պատասխանի, կամ էլ այնպիսի տպավորություն է, որ նրան ըսկի հետաքրքիր չի հարցի պատասխանը:
Իսկ իր չստացված գրական խոսքը էլ ավելի չի սազում նրան: Ինչպես նաև ավելացնեմ, որ ինքը չի «խոսվում» Գլումովի հետ:
Այսքանով ուզում եմ ասել. «Սոֆիա ջան Դուք անզուգական գեղեցկության տեր եք ու Ձեր ներկայությանմբ գեղեցկացնում եք «Շանթի» եթերը, բայց ավելի լավա Դուք ուղղակի ժյուրիի եղեք ու կարծիք ասեք միայն էն էլ նվազ ու շարունակեք գեղեցկացրեք եթեերը, բայց մի վարեք էլի խնդրում եմ»:
Հ.Գ. Ես թարախ եմ ու նախանձ գիտեմ, բայց սա իմ կարծիքնա: