Կարո՞ղ եք առանց շարունակությունը նայելու գտնել մեր օրերի ամենահայյտնի բռնապետերից մեկին։ Թվում է թե պարզապես սովորական դպրոցական նկար է, բայց այս նկարի վրա պատկերված կենսախինդ դեմքերից մեկը պատկանում աշխարհի ամենահակասական առաջնորդներից մեկին...

Կարմիր շրջանակի մեջ առնված դեմքը պատկանում է Կիմ Չեն Ունին՝ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդին։ Պարզվում է, դեռահասության տարիներին, Կիմը ուսանել է Շվեյցարիայում՝ 1996-2001 թթ, իսկ նրա դասընկերները անգամ պատկերացում չեն ունեցել, որ իրենց ընկերոջ հայրիկը Կիմ Չեն Իրն է։

 

2001 թվականի մի գեղեցիկ օր Պակ Ունը (այս անվան տակ էին նրան ճանաչում իր դասընկերները) պարզապես չեկավ դասի և նրա շվեյցարացի ընկերները չետսան նրան ամբողջ 10 տարի, մինչև 2011 թվականին կյանքից չհեռացավ Կիմ Չեն Իր և նրան փոխարինելու չեկավ իրենց սիրելի դասընկերը, որը թեև մի թեթեև փոխվել էր՝ մասնավորապես ավելացել էր նրա ճարպային զանգվածն ու մի երկու հատ էլ կեղծ ծնոտ, բայց միևնույն է՝ հին ու բարի Պակ Ունն էր։