Համո Սահյանը 1993 թվականի փետրվարին՝ իր կյանքի վերջին ձմռան ցուրտ օրերին...Բանաստեղծն արդեն հիվանդ էր և այլևս անկողնուց չբարձրացավ...
Դժվար է նկարից նկար անել, բոլոր տարբերակները փորձեցի, որ նկարում երևային վերմակի վրայից ծածկած գրողի վերարկուն, տան բոլոր փալաս-փուլուսն ու հին ,,բուշլաթը,, ...Դարձյալ չհաջողվեց:
Կուզեի մեծ բանաստեղծի այս վերջին լուսանկարը բոլոր ազնիվ հոգիները քաշեին ու պահեին իրենց մոտ՝ իբրև ապտակ- խորին զզվանք այն օրերի մեր կառավարությանը-
և իբրև հիշեցում՝ անբարո իշխանության հեռահար, մինչև մեր օրերը հասնող ծրագրերի ու մեր հանճարների, ազգի տաղանդավոր մարդկանց, նրա մտավոր սերուցքի թշվառ և ողբերգական, միտումնավոր ջախջախիչ քաղաքականության...
Չասեն՝ պատերազմ էր, մեծ քնարերգուն անգամ ծխախոտի և դեղի փող չուներ, մինչդեռ իրենք՝ հենց այդ օրերից, ցոփանում և հարստանում էին՝ երկիրը, նրա ժողովրդին ու մեծերին՝ իրենց եղկելի ենիչերյան սապոգների տակ առած...Մինչև այսօր:
Сусанна Бабаджанян.